Ի՞նչ օրակարգով է ԲՀԿ-ն գնում հանրահավաքի. video

Ես շատ ուրախ կլինեի, որ մեր քննադատություններին ի պատասխան՝ իշխանությունը բովանդակային պատասխաններ մեզ ուղղեր, սակայն, մենք դա չենք տեսնում և ստիպված ենք իշխանությանը պատասխանել համարժեք: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը:

Իվետա Տոնոյանի խոսքով՝ այս գործելաոճը քաղաքականության մեջ նոր իրողություն է. «Այո՛, իշխանություններն իրենց քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար օգտագործում են ամենակեղտոտ մեթոդները՝ մուտք գործելով մարդկանց ընտանիք»:

Իվետա Տոնոյանը ցավով է նշում, որ այսօր իրենք չենք հայտնվել խորհրդարանում, որպեսզի միմյանց հասցեին նման հայտարարություններով հանդես գան:


Հարցին՝ սա Ձեր ընտրությունն է՞՝ գնալ այսպիսի մեթոդներով պայքարի, թե՞ իշխանությունն այլընտրանք չի տվել, Իվետա Տոնոյանը պատասխանել է. «Այս պահը հասունացավ, քանի որ մեր խմբակցությունն ու Գագիկ Ծառուկյանը տեսան, որ այս իշխանությունը տապալել է գրեթե ամեն ինչ: Հայտնվել էինք այնպիսի իրավիճակում, որ լռելն այլևս անհնար է»:

ԱԺ պատգամավորը նշում է, որ իրենք, երբ մատնանշում էին կոնկրետ ձախողումները, իշխանությունը սանձազերծեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումները:

Դիտարկմանը՝ պարզ չէ՞ր, որ Գագիկ Ծառուկյանը վաղ թե ուշ հայտնվելու է իշխանության թիրախում, Իվետա Տոնոյանը նշել է. «Եթե «ԲՀԿ»-ն իշխանության համար ցանկալի ընդդիմադիրի գործունեություն ծավալեր, ապա վստահաբար այս գործընթացները չէին լինի: Երբ հետհեղափոխական Հայաստանում մեր ուժի առաջադրման շնորհիվ է Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու լինում ու դրա մասին անմիջապես մոռանում են՝ շատ կարճ ժամանակ անց «ԲՀԿ»-ին ու Գագիկ Ծառուկյանին սարսափելի մեղադրանքներ են ուղղում»:

Ըստ Իվետա Տոնոյանի՝ իրենք պարզապես անուղղելի լավատեսներ են եղել և իսկապես հավատացել են, որ Նիկոլ Փաշինյանը բերում էր մի նոր Հայաստանի տեսլական:

Իվետա Տոնոյանի համոզմամբ՝ իշխանությանն այսօր դժվար է սանձելը, քանի որ իրենք այսօր այնպիսի քաղաքական մեծամասնություն են կազմում, որ իրենց որոշումներ կայացնելու համար ոչինչ չի խանգարում. «Իշխանությունը կարողացավ անգամ դատական համակարգի վրա ձեռք մեկնել ու մեկ տարվա ջանքերի շնորհիվ, մասնավորապես ՍԴ-ում, սահմանադրական ճգնաժամ ստեղծել»:

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am