Զատկից հետո կարմիր հավկիթ

Անկախության տոնի կապակցությամբ պետական պարգևներ ստացածների ցուցակն արդեն մի քանի օր շարունակ իրավացիորեն քաղաքական տարբեր մեկնաբանությունների տեղք է տվել։

«Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցները վարչապետին և նախագահին ուղղած բաց նամակում իրենց մտահոգությունն էին հայտնել, որ սեպտեմբերի 21-ին առողջապահական հաստատությունների մի խումբ ներկայացուցիչներ ստացան պետական պարգևներ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած ավանդի համար, սակայն «Նորքի» աշխատկիցներից և ոչ մեկը պետական պարգևի չարժանացավ: Սա այն դեպքում, երբ առաջին վարակվածներին հենց այս բուժկետնտրոնն է ընդունել։ Այս կենտրոնի բժիշկները զօրուգիշեր իրաբամբ հերոսական աշխատանք են կատարել, այնքան ժամանակ, մինչև որ մի շարք այլ բուժկենտրոններ վերածվել են կորոնավիրուսային բուժկենտրոնների։ «Նորք» ինֆեկցիոնի աշխատակազմն ի սկզբանե եղել է ամենածանրաբեռնված հիվանդանոցը, որի մասին տարբեր առիթներով հայտարարել է առողջապահության նախարարությունը և անձամբ նախարարը։
Եվ ահա Հանրապետության նախագահի աշխատակազմը արձագանքել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների բաց նամակին։

«Սեպտեմբերի 21-ին նախագահական նստավայրում տեղի ունեցած պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել էր. «Ես մաղթում եմ, որ մեր բոլոր բժիշկները, բժշկական սպասարկման աշխատողները՝ շտապօգնության վարորդներից սկսած մինչև բժիշկներ, գլխավոր բժիշկներ, իրենց արժանին և գնահատականը ստանան մոտ ապագայում, որովհետև նրանք բոլորը հսկայական ներդրում ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում»:
Հանրապետության նախագահը չի կարող պետական պարգևներով պարգևատրել կամ պատվավոր կոչումներ շնորհել իր հայեցողությամբ: Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի՝ Հանրապետության նախագահը պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է համապատասխան միջնորդության հիման վրա: Հանրապետության նախագահին միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն ՀՀ վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:
Ինչ վերաբերում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների նամակին, այդ կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը կապ է հաստատել նրանց ներկայացուցչի հետ և հրավիրել հանդիպման Հանրապետության նախագահի նստավայր»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Փաստացի Արմեն Սարգսյանը շատ հստակ հրաժարվել է պատասխանատվությունից և գնդակն ամբողջությամբ ուղարկել Նիկոլ Փաշինյանի խաղադաշտը։ Իրավական առումով գործընթացը ներկայացված է ճիշտ․ նախագահը վարչապետի և թվարկված այլ պաշտոնյաների միջնորդությունն է հիմք ընդունում պարգևատրելու համար։ Իսկ վարչապետին համապատասխան առաջարկները ներկայացնում են ոլորտային նախարարությունները, որը միանգամայն տրամաբանական է։ Ի վերջո նաախագահը կամ վարչապետը չեն կարող իմանալ, թե որ ոլորտում ով ինչ գործունեություն է ծավալել․ դրա պատասխանատուն այս դեպքում առողջապահության նախարարությունն է։ Նախկինում նախարարությունները պարգևատրման առաջարկները ներկայացնում էին նախագահի աշխատակազմ, սակայն 2018-ի ապրիլից ուժի մեջ մտած նոր սահմանադրությամբ, առաջարկները ներկայացվում են վարչապետի աշխատակազմ, այնտեղից էլ նախագահական։ Նախագահն այս դեպքում իրականացնում է ընդամենը արարողակարգային գործառույթ․ մեդալներ և պարգևներ է բաժանում։ Չանելու դեպքում նա ստիպված էր լինելու մերժել վարչապետի առաջարկը։
Իսկ թե ինչու է առողջապահության նախարարը անտեսել է «Նորք» ինֆեկցիոնի բժիշկներին, պարզ է բոլորին․ հիվանդանոցի տնօրենի հետ հակասությունը պատճառ է դարձել, որ սև ցուցակում հայտնվեն բոլոր բժիշկները։
Վարչապետի խոսնակն աղմուկից հետո հայտարարել է, թե առաջիկա օրերին ևս 100 բժիշկ ու նրանց մեջ նաև «Նորք» ինֆեկցիոնի բժիշկներից շատերը, կրկին կպարգևատրվեն։ Բայց ինչպես ասում են՝ զատկից հետո կարմիր հավկիթն ո՞ւմ էր պետք։ Նորք ինֆեկցիոնի բժիշկները կարող են ակցիա անել ու հրաժարվել վարչապետի պարգևներից։ Ի վերջո խնդիրը մեդալը կամ պատվոգիրը չէ։ Բայց մարդիկ իրավունք ունեն իրենց աշխատանքը գնահատելու պահանջը բարձրացնել՝ որպես ՀՀ հպարտ և արժանապատիվ բժիշկներ։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3003 անգամ
Լրահոս
Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am