ԱԱԾ-ն գործի կանցնի. ովքեր կհայտնվեն թիրախում

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը անկախության օրն արձագանքեց մի քանի օր հայաստանյան քաղաքական դաշտը ալեկոծած ռուսական «Դոսյե» կենտրոնի զեկույցին։ Սեպտեմբերի 18–ին հրապարակվեց զեկույցի Հայաստանին առնչվող հատվածը, որում պնդում կար, թե «Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում»։ Փաստաթուղթը ԱԱԾ–ում արդեն ուսումնասիրվում է, հայտարարեց կառույցի տնօրեն Արգիշտի Քյարամյանը։
«Այդ հոդվածն ինքնին ամբողջությամբ հանցագործության մասին հաղորդում է և ԱԱԾ–ն որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի։ Արդեն իսկ սկսվել է, սակայն դրա մասին առավել մանրամասն տեղեկատվություն այս պահին որևէ այլ բան ասել չեմ կարող»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
«Դոսյե» կենտրոնը ֆինանսավորում է նախկինում Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկը` Կրեմլի քննադատ, իսկ այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին։ Այն հրապարակումների շարք է սկսել հարևան երկրների ներքին գործերին Կրեմլի միջամտության մասին։ Ինչ ճանապարհով` «Դոսյե»-ն չի մանրամասնում, բայց կենտրոնի ձեռքում են հայտնվել և ընթերցողներին են ներկայացվում հետախուզության գեներալ Վլադիմիր Չեռնովի քարտուղարության աշխատանքային փաստաթղթերը։ Ներկայացվում է, որ «Ռուսաստանի ընկերները չեն վախենում գաղտնազերծումից», քանի որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը վաղուց «Լուբյանկայի մասնաճյուղ» են անվանում, իսկ դրա ղեկավարությունում մշտապես սկանդալով ուղեկցվող կադրային խնդիրներ են»․ սա զեկույցից մեջբերում էր։ Կենտրոնի զեկույցում կան կոնկրետ անուններ հայաստանյան քաղաքական դաշտից՝ քաղաքական գործիչներից, ներդրված գործակալներից, ռուսամետ լրագրողներից ու փորձագետներից բացի, ըստ հետաքննության, Կրեմլի հետ սերտորեն աշխատում են նաև որոշ հասարակական կազմակերպություններ: Դրանցից մեկը` «Լազարևյան ակումբն» է, որը ձևավորվել է Թավշյա հեղափոխությունից հետո։ Զեկույցի համաձայն՝ ռուսական կողմից այն համակարգում է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Անդամակցողների շարքում են Զորի Բալայանը, Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը։ Ակումբի առաջին լիագումար նիստում` 2018-ի նոյեմբերին, ելույթ էր ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանը:Մի քանի օր է քաղաքական գործիչներն ու քաղաքագետները փորձում են վերլուծել, հասկանալ՝ ինչ է այս ամենը նշանակում՝ ով ում գործակալն է և ինչ պետք է արվի առաջիկայում։ Այս փուլում ամեն ինչը, բնականաբար, ենթադրությունների մակարդակում է։ Անգամ լյւստրացիայի պահանջ է հնչում: Եւ, ահա, Քյարամյանի արձագանքը զեկույցին լույս է սփռում այս աղմկոտ զեկույցի վրա, ցույց տալիս դրա հիմքերն ու արմատները, այն շատ հեռու չէ ՀՀ իշխանություններից եւ նպատակն էլ ըստ էության ռուսամետ գործիչներին չեզոքացնելն է, նրանք նկատմամբ հետապնդում սկսելը: Զեկույցն ըստ էության գործիքակազմ է սորոսական ծագում ունեցող ՀՀ իշխանության ձեռքին, որպեսզի ցանկացած պահին այլ երկրի շպիոն լինելու անվան տակ ճնշեն ընդդիմադիր գործիչներին: Այն դեպքում, երբ կենտրոնում հստակ նշվում է, որ իրենք իրենց հրապարակած փաստերի համար պատասխանատվություն չեն կրում, այսինքն դրանք կարող են չհամապատասխանել իրականությանը:
Այդ գործիքակազմը չի աշխատի նաեւ այն պատճառով, որ Հայաստանում բոլորը բոլորի հայացքների մասին վաղուց տեղյակ են, համենայն դեպս բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, որ Հայաստանի անվտանգային հարցերը պայմանավորված են Ռուսաստանի գործոնով, քանզի բոլորը հասկանում են, որ Թուրքիայի բոլոր նկրտումներն այսօր Հայաստանի վերաբերյալ են: Այս մարդիկ կոնկրետ նպատակներ ունեն Հայաստանի հետ կապված եւ կարծես թե չեն էլ թաքցնում: Որքան էլ ցավալի է, բայց այսօր մեզ այլընտրանք չի մնացել, կամ ընտրում ենք Ռուսաստանին, կամ տրվում Թուրքիային:

Անի Սահակյան

դիտվել է 3027 անգամ
Լրահոս
Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել. «Հայաստան» խմբակցությունը հարցեր ունի (video) 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Կիրանցում դասադուլ է Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Բագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Հերիք եղավ ու բոլ եղավ․ Նիկո՛լ, որ մեզ հանձնում ես թուրքին, մեր երեխեքը որտե՞ղ պիտի ապրեն․ սևանցի (video) Ես հրաժարվել եմ Նիկոլի պահանջից, ես իմ գյուղացիների կողքին եմ․ Կիրանցի վարչական ղեկավար (video) Հլը գնացեք էս ոստիկաններին հարցրեք՝ պատերազմից վախենու՞մ եք․ Նիկոլը վախեցնում է․ ակցիայի մասնակից (video) Փաշօղլու անձնակազմը մենակ ծախի՛, տա՛․ ստեղ ոչ մեկ չի վախենում պատերազմից․ իրավիճակը Սևանում (video) Միայն պատերազմն է ելքը․ եթե մեռնենք, թող մեռնենք, բայց կռիվ ենք տալու․ քաղաքացի (video) Խնդրում եմ, եկեք, կանգնեք մեր կողքը. արցախցին միացել է Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիներին (video) Ոնց Նիկոլին նստացրել եք, դե հենց հիմա էլ դուրս եկեք ու սրան հեռացրեք․ տավուշեցիներ (video) Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլալված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալու (video) «Հանի ավտոդ, անցնենք»․ «Ֆռա էն կողմով գնա». Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է (video) Երկիրը կտոր-կտոր տալիս ա արա՛, տղա՞ եք, զենք բռնեք. ակցիայի մասնակիցը հունից դուրս եկավ (video) Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Հրատապ․ Փակ է նաև Երևան-Սևան մայրուղին (video) Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Համերգն առանց տեղական «իշխանիկների» Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Կիրանցում իրավիճակը գերլարված է․ բնակիչները չեն պատրաստվում հանձնվել (video) Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am