Գաղտնազերծում Քոչարյանից. Ինչպես «ծնկի բերել» Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտային

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս ծավալուն անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Նախ` ամենակարևոր բացահայտումը, որը վերաբերում է կարգավորման պատմությանը: Դա քիվեսթյան փուլում կարգավորման շուրջ փաստաթղթի, նախագծի գոյությունն է, որը մինչ այժմ, այսպես ասած՝ հաստատված տեղեկություն չէր, կարելի էր այդ մասին միայն եզրակացություններ անել:

Այսպես, պարզվում է, 2001-ին Քի Վեսթում Հեյդար Ալիևը վերջին պահին հրաժարվել է ստորագրել պայմանագիրը: Եվ հրաժարվելու մասին հենց այնտեղ է հայտարարել՝ անակնկալի բերելով բոլորին: «Այդ փաստաթղթի հիմքում, ըստ էության, Ադրբեջանի կողմից Ղարաբաղից հրաժարվելն էր: Ղարաբաղը միանում էր Հայաստանին: Մեր կողմից զիջումն այն էր, որ մենք համաձայնում էինք սուվերեն ճանապարհի իրավունք տալ Մեղրիի շրջանում: Նույնիսկ այն ժամանակ այդ ճանապարհի հնարավոր մոդելավորումը ցույց տրվեց: Դա կլիներ թունել էստակադա»,- ասաց երկրորդ նախագահը:

Քոչարյանի խոսքով՝ իր տպավորություններով, Ղարաբաղի անկախությունն ադրբեջանական կողմի համար ավելի դժվար էր ընկալվում, քան՝ Հայաստանին միանալը:

«Իրենք տարածքների փոփոխություն ուզում էին: Ալիևն այդպիսի ցանկություն հայտնել էր, բայց մենք բանակցել ենք միայն սուվերեն ճանապարհի շուրջ: Այդ սուվերեն ճանապարհի իրավունքն էր այն ենթադրալ պայմանագրում, նախագծում, որը կարող էր ստորագրվել Քի Վեսթում: Եվ դրա դիմաց բացվում էին բոլոր ճանապարհները նաև Ադրբեջանով, կոմունիկացիաներն ամբողջությամբ բացվում էին: Ամբողջությամբ բացվելու պարագայում, իհարկե, պետք է բացվեր նաև ճանապարհը՝ Ադրբեջանից Նախիջևան»,- ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը:

Հրաժարվելու պատճառն Ալիևը ճաշի ժամանակ Քոչարյանին խոստովանել է: «Նա Ադրբեջանում այդպիսի արձագանքների չի սպասել: Այդ ժամանակ հրաժարականներ եղան», ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ պատմելով՝ Ադրբեջանի նախագահն իրեն խոստովանել է, որ գերագնահատել կամ թերագնահատել է հարցի զգայնությունը ժողովրդի համար, գերագնահատել է իր ազդեցության աստիճանը: Ի դեպ, Քոչարյանը նաև հավելեց՝ ինքը նախապես հասկացել էր, որ Ալիևը գալու և հրաժարվելու է: «Երկու անգամ դեսպանին հրավիրել ու ասել եմ, որ այն քննարկումները, որոնք կազմակերպվում էին Ադրբեջանի խորհրդարանում, հուշում էին՝ հող է պատրաստվում հրաժարվելու համար: Չլսեցին, հիմա ստացան այն, ինչ ստացան»:

Քոչարյանի գնահատմամբ՝ ղարաբաղյան հարցի կարգավորմանը երբեք այդ աստիճան մոտ չենք եղել՝ մինչև այդ և դրանից հետո:

Ըստ էության, Քոչարյանը բացահայտեց ղարաբաղյան կարգավորման մի շատ կարևոր փուլ. Հայկական կողմի դիրքերն այնքան ամուր են եղել, որ ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է կարգավորման կոնկրետ տարբերակից: Այսինքն՝ Բաքուն իր պահվածքով ապացուցել է հայկական կողմի առավելությունն իր նկատմամբ:
Այսքանը՝ քիվեսթյան բացահայտման մասին...

Իսկ ինչպե՞ս է Քոչարյանը գնահատում կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը:

Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ, դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել, գտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ Ղարաբաղի այսօրվա նախագահը այդքան ազատ չէ իր դիրքորոշումներում, որքան եղել է իր պաշտոնավարման տարիներին։

«Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ՝ դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել։Այն ինստրուկցիան է, որտեղ պետք է կարմիր գույնով գրած լինի՝ մի՛ արա։ Որովհետև առաջինը՝ նույնը չէ։ Ղարաբաղում իմ նախագահության ժամանակ մենք Հայաստանի հետ միշտ եղել ենք գործընկեր, ունեցել ենք լուրջ հակասություններ, երբեք այդ հակասությունները հանրային քննարկման թեմա չենք դարձրել։

Բայց եղել են՝ Քելբաջարի վերադարձի շուրջ, Աղդամի և մյուս շրջանների ազատագրման հարցերի շուրջ։ Այո, եղել են լուրջ հակասություններ, բայց մենք մեր գործը արել ենք և հետո նստել բանակցային սեղանի շուրջ, փորձել եզրեր գտնել, բարիշել, չթշնամանալ, բայց մեր հեռահար նպատակները չենք զիջել միայն նրա համար, որ մեր հարաբերությունները լավ լինեն։

Չենք հրաժարվել։ Եվ, ի պատիվ այն ժամանակվա իշխանություններին, կարող եմ ասել, որ նրանք էլ այդ հարաբերությունների լարվածությունը չէին վերածում ինքնանպատակի՝ Ղարաբաղին ինչ-որ տեղ ճնշել, փողից զրկել, ֆինանսավորումը կանգնեցնել, սպառազինություն չուղարկել։ Այդպիսի բան չի եղել»։

Հիմա, ըստ Քոչարյանի՝վտանգը դրա մեջ է։ «Մենք եղել ենք գործընկեր։ Հիմա Ղարաբաղը դարձրել են ենթակա։ Ես սրա մեջ շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Առաջինը, մենք բանակցային գործընթացում տարբեր մոտեցումներ լյուֆտն ենք կորցնում, որովհետև եղել են ժամանակներ, երբ ուղղակի Տեր-Պետրոսյանը ասում էր՝ հիմա ղարաբաղցիք ինձ չեն լսում, ի՞նչ անեմ, գնացեք համոզեք։ Եվ դա թատրոն չէր, դա բնական իրավիճակ էր, բան չէր կարող ասել։ Դու ում ուզում, Ղարաբաղում գործից ազատել ես տալիս, ում ուզում ես՝ նշանակել ես տալիս։ Չես կարող ասել, որ ղարաբաղցիք չեն ընդունում այս կամ այն մոտեցումը։

Հիմա գործընկերոջ կարգավիճակից ենթակայի կարգավիճակի բերելը ծանրագույն վնաս է հասցնում ամբողջ գործընթացին և, ի դեպ, Ղարաբաղի անվտանգությանը։ Ես մի քիչ ընդհանրացնում եմ, բայց նաև չեմ մոռանում կոնկրետ հարցը։ Այո, հակասություններ եղել են։

Չի եղել, որ Արկադի Ղուկասյանի հետ ամիսներով չշփվեմ, բայց Արկադի Ղուկասյանը համառորեն պաշտպանում էր, և Ղարաբաղն, ընդհանրապես, շատ ավելի ռադիկալ պետք է լինի բանակցային գործընթացում, քան Հայաստանը։ Բաներ կար, որ ինձ դուր չէր գալիս, բայց սրտի խորքում, համոզված եմ, որ ճիշտ է անում, և ուրախ էի, որ ճիշտ է անում։ Էդ պահին կարող է մի քիչ դուրդ չգա, բայց հաջորդ օրը ասում ես՝ ճիշտ է անում։ Նույնացումը ամենից վտանգավոր բանն է»,– ասել է նա։

Այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանը, նույնիսկ այս պայմաններում, գտնում է, որ բանակցությունները շարունակվելու են: Հարցն այն է, թե արդյունավետ դառնալու են, թե չեն դառնալու։ «Վերջին հայտարարությունը եղել է՝ այսպես կոչված սուբստանտիվ բանակցությունների մասին։ Ի վերջո դա այն է, ինչ միշտ պահանջում էր Ադրբեջանը։ Այստեղ ինչ-որ մտահոգության տեղ սա տալիս է, որովհետև սուբստանտիվը բովանդակային և տարածքների հարց է», նկատում է Ռ.Քոչարյանը:

Ծավալուն անդրադարձ կատարելով ղարաբաղյան կարգավորման, բացատրելով բոլոր նուրբ հարցերը, Քոչարյանի փորձագիտական դասախոսությունն, այսպես ասած, իշխանությունների համար իհարկե, կարող էր դաս ծառայել, թե ինչպես վարվել առաջիկա բանակցություններում, որպեսզի հայկական կողմը խոցելի չլիներ: Բայց...

Փաշինյանի սկզբունքը հետևյալն է՝ ես ամեն ինչ գիտեմ, ես ամեն ինչ ճիշտ եմ անում, որևէ մեկը ինձանից ավելի լավ չի կարող...

Բայց, ինչպես Ռոբերտ Քոչարյանն արձանագրեց Հայաստանի դիրքորոշման առնչությամբ՝ դա դիրքորոշում չի։

«Եվ բանաձևը այնպիսի լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին, դա դիրքորոշում չի, դա բարի ցանկություն է, ավելի շատ հնարք պրոպագանդիստական, որ ահա մենք առաջին անգամ ասացինք, որ բոլորի համար ընկալելի տարբերակ պետք է լինի։ Ինձ համար կրկնակի անհասկանալի է, երբ Ղարաբաղը ասում է, որ մենք և Հայաստանի մոտեցումները նույնանման են։ Հիմա Հայաստանում չկա մոտեցում, դիրքորոշում, չկա որևէ մոդել, որին հանրությունը տեղեկացված լինի», բացատրեց Քոչարյանը։

Քոչարյանն, ըստ էության, ջախջախեց Փաշինյանի այն դիրքորոշումը, թե՝ ղարաբաղյան լուծումը «պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի համար»:

Նման լուծում չի կարող լինել: Եթե լիներ՝ այն վաղուց գտած կլինեին, կամ՝ բանակցելու անհրաժեշտություն չէր լինի, նման «գաղափարը» միջնորդները կդնեին բանակցողների առջև ու կասեին՝ «մենք գտել ենք այդ հրաշալի տարբերակը, ահա՝ ստորագրեք այն»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5044 անգամ
Լրահոս
Հայտարարություն տրիբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Ի՞նչ առաջարկներ է ներկայացնում Անդրանիկ Միհրանյանը Սրբազանին և շարժման մյուս անդամներին Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան Կարեն Ջալավյանը` Քյոխը, Հանրապետության հրապարակում է Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը. բա մյուս մարդկանց ինչո՞ւ չեք նկարել. Սրբազան Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի. Բագրատ Սրբազան Ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ․ ինչ պետք է անի ԱԺ ընդդիմությունը հիմա Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան Ամենաշատ դիմորդներ ունի ԵՊՀ-ն, ամենաքիչը՝ ագրարային համալսարանը 2 զոհ,1 վիրավոր․ Սիսիան-Նորավան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «KamAZ»-ը Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու․ Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության մերժման մեկնարկը Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու սովի արդյունք է․ Գևորգ Գրիգորյան Ավարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը երբեք ծնկի չի գալու. Աբրահամ Գասպարյան Մենք հայրենիքի տերն ենք, ունենք պատիվ և հայրենիք. Գառնիկ Դանիելյան Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից․ բժշկական համալսարանի ՈւԽ հիմնադիր անդամ Բաքուն և Անկարան կգա՞ն Նիկոլին օգնության Ալիևը փաստում է՝ առանց Նիկոլի նա ոչինչ չի կարող ստանալ Հայաստանից ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի կողմից ատելության խոսք տարածելու կապակցությամբ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել մի շարք կառույցների Բերման ենթարկված 10 քաղաքացիներն ազատ են արձակվել «Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազան Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am