Սարսափելի կադրեր. ռուս տղամարդը կացնահարել է իր նախկին կնոջ սիրեցյալին (տեսանյութ)
ՌԴ Նաբերեժնիյե Չելնի 37-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է իր նախկին կնոջ սիրեցյալին: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Հանցագործը կացնահարել է տղամարդուն, իսկ հետո փորձել է սպանել կնոջը, սակայն վերջինս կարողացել է վերադառնալ աշխատավայր, որտեղ էլ նրա գործընկերները վախեցրել են տղամադուն տրավմատիկ ատրճանակով:
Նշվում է, որ կնոջ սիրեցյալը տեղում մահացել է:
Այժմ 37-ամյա կասկածյալը ձերբակալված է: