Մենք այսօր ունենք ոչ լեգիտիմ Սահմանադրական դատարան․ Արամ Հարությունյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի գործով պայմանավորված իշխանությունը գործընթացներ սկսեց Սահմանադրական դատարանի նկատմամբ՝ ՍԴ-ն դարձնել «զուգարանակոնք», իսկ Սահմանադրությունը՝ «զուգարան»։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը»՝ անդրադառնալով ՍԴ նոր երեք դատավոր-անդամների ընտրությանը։


Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն կողմ քվեարկեց ՍԴ երեք դատավորների թեկնածուներ՝ Արթուր Վաղարշյանին, Երվանդ Խունդկարյանին ու Էդգար Շաթիրյանին:

Ըստ Արամ Հարությունյանի՝ իր համար զարմանալի էր, որ երեք թեկնածուները համաձայնեցին ընտրվել այն իշխանության կողմից, որը ոչ իրավական քայլեր է արել ՍԴ-ի նկատմամբ․ «Ըստ էության՝ մենք այսօր ունենք Սահմանադրական դատարան, որը լեգիտիմ չէ ու այս մարդիկ հետագայում պատասխան են տալու այս ոչ իրավական գործողությունների համար»։


Հաղորդման մյուս հյուրը՝ «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը ևս համոզված է, որ այսօր հակասահմանադրական պրոցեսներ են տեղի ունենում․ «Այսօր Հայաստանը գտնվում է Սահմանադրական ճգնաժամի մեջ։ Պետք է նշեմ, որ այս ամենը երկար չի տևելու, մոտ մեկ ամիս, ու առաջիկայում տեղի կունենան այնպիսի գործընթացներ, որպեսզի տարածաշրջանում Հայաստանը՝ որպես պետություն, գոյություն ունենա»։

Սարգիս Ավետիսյանի խոսքով՝ այսօր նշանակություն չունի՝ ովքեր են Սահմանադրական դատարանի դատավորները․ «Հայաստանն այս իշխանության պատճառով վաղուց «իզգոյ» երկիր է դարձել, մեր երկրի ղեկավարին այլևս գործոն չեն համարում, դրա համար էլ Հայաստանի հետ կապված խնդիրները լուծում են երրորդ երկրները»։

Սարգիս Ավետիսյանը ցավով նշում է, որ այսօր մեր երկիրը գոյություն չունի, իսկ երկրի վարչապետը մեր ժողովրդին դրել է հիմարի տեղ՝ ասելով՝ ես լավ ապրեմ, դուք «սոված սատկեք»։

Դիտարկմանը՝ Հայաստանում, այդուհանդերձ, տեղի են ունենում գործողություններ, սակայն ոչ ոք՝ ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ հանրությունը այս ամենին չի արձագանքում, Արամ Հարությունյանը նշել է․ «Այս իշխանությունները պետք է գնան՝ պատասխան տալով կորոնավիրուսից զոհերի համար։ Եթե անգամ ընդդիմության բոլոր գրասենյակները փակեն, մեկ է՝ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, քանի որ հենց ինքն է իր դահիճն ու գերեզմանափորը»։ Ըստ քաղաքական գործչի՝ ընդդիմության խնդիրը պետք է լինի Նիկոլից հետո երկիրը ոտքի կանգնեցնելը։

Սարգիս Ավետիսյանն էլ իր հերթին նշում է, որ այսօր ընդդիմության արհեստական միավորման խնդիր չկա․ «Այսպիսի հզոր ընդդիմություն ՀՀ-ն երբեք չի ունեցել։ Այսօր ընդդիմության դաշտում են երկու նախկին նախագահներ, որը շատ լուրջ գործոն է»։ Սարգիս Ավետիսյանը համոզված է, որ իրավիճակն է առաջիկայում Հայաստանում լուրջ փոփոխություններ բերելու։

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video Ծիծեռնակաբերդի երթը՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների. video Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. Զոհրաբյան «Ի՞նչ պարտվել, մեր բանակը չի պարտվել, գիտե՞ք՝ ինչ սխրանքներ են գործել տղաները». video «Էդ սյունը կկոխեն մի լավ տեղ» Բագրատյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին. video Ինչպես են Աննա Հակոբյանին քաղաքացիները վանկարկելով ստորացնում և հեռացնում Ծիծեռնակաբերդից. video Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am