75-ամյա Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել իր վեց ամսական որդուն
Մարտի վերջին տեղեկություն է տարածվել այն մասին, որ Եվգենի Պետրոսյանն ու նրա երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, առաջին անգամ ծնող են դարձել:
Ինչպես պատմել են աստղային զույգի ծանոթները, ուրախ իրադարձությունը տեղի է ունեցել մարտի 13-ին:
Եվգենի Պետրոսյանն իր ծննդյան 75-ամյակի օրը, ցույց է տվել երեխային հանրությանը: Եվգենին նորածնի հետ համատեղ լուսանկար է հրապարակել Instagram- ի իր միկրոբլոգում: Երգիծաբանը ժառանգին անվանակոչել է իր հայրական պապի պատվին՝ Վագան Եվգենիևիչ Պետրոսյան: