Արտակարգ. Թուրքիան ծածկվել է ավազամրրիկով
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Թուրքիայում, այն ծածկվել է հուժկու ավազամրրիկով։ Տարերային երևույթը մասշտաբային է, և Անկարայում փոթորիկը մոլեգնել է մի քանի ժամ, մեքենաները չեն կարողացել երթևեկել գրեթե զրոյական տեսանելիության պայմաններում։
Թուրքական Daily Sabah գործակալության հաղորդմամբ` տեղի բնակիչների խոսքերով՝ քաղաքը խավարի մեջ է ընկել. տպավորություն է ստեղծվել՝ գիշեր է։
Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ինչպես նշվում է, վեց քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ծանր կամ սուր առարկաների ընկնելու հետևանքով։