Քաղաքապետարանը մահացած կառույց է. Բաբկեն Հարությունյանը մեխակներ շպրտեց քաղաքապետարանի դռան վրա (video)
«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ն օգոստոսի 14-ին հարցումներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան, թե քաղաքապետ Հայկ Մարությանը որքանո՞վ է իրականություն դարձրել իր նախընտրական խոստումները։ Այսօր ՀԿ ղեկավար Բաբկեն Հարությունյանը միայնակ ակցիա էր իրականացնում քաղաքապետարանի դիմաց։
«Պարգևավճար լափող կառույցի սանձարձակությունը հասել է այնտեղ, որ հարցումն ուղարկելուց երկու շաբաթ հետո պատասխանում են, թե այ հիմա խնդիրը կուսումնասիրենք և կկապվենք ձեզ հետ։ Մեկ շաբաթ է անցել և որևէ պատասխան մինչ օրս չկա։ Սա խոսում է ապիկար քաղաքապետի բարձիթողի քաղաքապետարանի գործունեության մասին», - հայտարարեց Բաբկեն Հարությունյանը։