Մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից, որի հիմնական թեման կրկին Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուներն ու նրանց քվեարկության հարցն էր: Մեր տեղեկություններով՝ երեքուկես ժամ տեւած փակ նիստի ժամանակ պատգամավորներն ավելի շատ այս անգամ անդրադարձ են կատարել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյանին եւ այս անգամ ավելի շատ հավաքվել էին հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունեն՝ հենց նրա հետ կապված: Բանն այն է, որ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանին եւ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանին իշխանական խմբակցության պատգամավորներն արդեն անդրադարձել էին, եւ հստակ էր, որ պատգամավորների մի մասն ամեն դեպքում դեմ էր նրանց: Եվ եթե այդ երկու թեկնածուների մասով մոտեցումն այնքան էլ միանշանակ չէ, եւ կան պատգամավորներ, որոնք դեմ են, ապա Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը պատգամավորներն ավելի դրական են տրամադրված, եւ դեմ կարծիքներ այնքան էլ շատ չեն եղել:

Իհարկե, կարծիքներ եղել են այն տեսանկյունից, թե Վճռաբեկ դատարանի նախագահը չպետք է դառնա ՍԴ անդամ, սակայն ընդհանուր առմամբ կարծիքները դրական են եղել: Նաեւ խմբակցության ներսում որոշել են, որ վերջնական որոշում կկայացնեն նաեւ Խունդկարյանի հետ հանդիպումից հետո, որը կկայանա առաջիկա օրերին: Նկատենք, որ խմբակցության պատգամավորներին նաեւ ասվել է, որ առաջիկա օրերին խմբակցության այլ նիստեր եւս կանցկացվեն, նաեւ սպասվում է, որ արդեն վաղը կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ժամանակ կքննարկվի արտակարգ դրությունը եւս մեկ ամսով եւ վերջին անգամ երկարաձգելու հարցը: Իսկ, ահա, ՍԴ նորանշանակ անդամներին կընտրեն մինչեւ այս ամսվա վերջ արտահերթ նիստերի միջոցով»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1155 անգամ
Լրահոս
ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Աննայի հետ տրնգին բումերանգի նման խփելու է ձեր բոտեքս արած մռութներին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ սրվել են. Սերգեյ Ֆյոդորով Նիկո՛լ, արի ասա՝ էդքան դուխ չունեմ, կանգնենք սաղով, պատերազմենք․ Վահագն Չախալյան (video) Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Միայն խիստ հայտարարություններ անելու ժամանակը վաղուց անցել է․ կոնգրեսական ԱՄՆ դեսպանատունը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի մասին Ե՞րբ ու ինչպե՞ս է որոշվել դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից. 168.am Զախարովան՝ Արցախից ժամկետից շուտ ռուս խաղաղապահների դուրս գալու մասին (video) GRECO-ն կոչ է անում Հայաստանին ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել ոստիկանության նկատմամբ Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Պայքարը թևակոխում է նոր փուլ․ ոսկեպարցիները կարողացան այս պահին կանգնեցնել Փաշինյանին․ Պետրոսյան (video) Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ոստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես․ Վահագն Չախալյան (video) ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք. Զախարովա Իշխանությունը բանդաներ է ձևավորել․ Ռուբեն Հակոբյան (video) Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ամեն ինչ․ խաղից կշտանալով՝ թողնելու է միայնակ. Զախարովան (video) Այ «օձ խուզող», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Շահինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video) Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video) Փաշինյանին Ոսկեպարից վռնդել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ պետք է կանգնեցնենք Նիկոլին․ Վահագն Չախալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am