«Գունավոր» վիրուսը մտավ Բելառուս. ի՞նչ է պետք Հայաստանին

Բելառուսում հետընտրական զարգացումներ են։ Սցենարը նույնն է (փողոց–բախում–աղմուկ)։ Նպատակն էլ (իշխանափոխություն կամ առնվազն «Մարտի 1»)։ Մոդերատորներն էլ (դոլարն ընկել է, բայց չի մահացել)։

Հետխորհրդային տարածքի բոլոր հեղափոխությունները «գունավոր» են ստացվում։ Նույնիսկ եթե հայտարարվում է, որ գույն–մույն չկա։ Մենք դա տեսել ենք Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում («թավշյան» սկզբում անգույն էր հռչակվել, բայց վերջում գույնզգույն ստացվեց)։

Մեզանում «գունավորի» առաջին փորձի ժամանակ ունեցանք 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ («երգի ու պարի» հեղափոխություն հռչակվածը ներկվեց արյան կարմիր գույնով)։

Երկրորդ անգամ ամեն ինչ «թավշյա» էր։ Հռչակվել էր «սիրո և համերաշխության» կարգախոսը։ Ամեն ինչ անարյուն անցավ նաև իշխանությունների հանդուրժողականության պատճառով, բայց «թավշյա» չեն հետհեղափոխական գործընթացները։ Ունեցել ենք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ինքնասպանությունների (պաշտոնական վարկածով) դեպքեր, իսկ հեղափոխական կառավարության ապաշնորհության և քաղաքական էգոիզմի պատճառով 1024 ՀՀ քաղաքացի է մահացել։

Հիմա Բելառուսում, ինչպես Հայաստանում։ «Հպարտ բելառուսցուն» միջնորդավորված ձևով շրջաբերական են իջեցրել Արևմուտքի հակառուսական ֆորպոստ Լեհաստանից, որ ճիշտը ուղղակի ժողովրդավարությունն է՝ փողոցը, և որ ճիշտը ժողովրդական վեչեն է կամ ինչպես մեր Հանրապետության հրապարակում հնչեցվեց՝ ագորան։

Նվազագույն ծրագիրը Մինսկում «Մարտի 1» ստանալն է, իսկ առավելագույնը՝ բելառուսական «խոհարարուհուն» երկրի ղեկավար դարձնելը։

Ինչ մնում է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, ապա նա գնաց ստանդարտ ճանապարհով։ Գժտվեց ՌԴ նախագահի հետ, մի պահ սկսեց «եվրաասոցացվել» և Արևմուտքի հետ խաղեր տալ՝ Պուտինին ատամներ ցույց տալու և դրսի աչքում լիբերալ երևալու համար, բայց միևնույն է չկարողացավ խուսափել փողոցային բախումներից։

Բելառուսում և մյուս երկրներում տեղի ունեցածը քաղաքական ողբերգություն է հետխորհրդային ժողովուրդների համար, քանզի առաջարկվում է ընտրություն կատարել վատի ու վատագույնի միջև։ Վերջում ստացվում են փլատակներ։

Այն, ինչ տեղի է ունենում հետխորհրդային տարածքում, «սառը պատերազմի» շարունակությունն է այլ ձևերով։ Գլխավոր սուբյեկտները կրկին Մոսկվան ու Վաշինգտոնն են։ Փոքր երկրները պետք է խելք ունենան ոտատակ չընկնելու և օգտագործվող «մատերիալ» չդառնալու համար։

«Գունավոր» վիրուսի կործանարար հետևանքներից խուսափելու համար պետք է ներքին օրակարգով փոփոխությունների գնալ, այլ ոչ թե դառնալ օտարների ձեռքի խաղալիքը։

Հետխորհրդային տարածքում օբյեկտիվ դժվարություններ և օբյեկտիվ դժգոհություններ կան։ Պետական կառավարման համակարգը լուրջ խնդիրներ ունի, առկա է սեփականության լեգիտիմության ճգնաժամ, կոռուպցիան խժռում է հանրային ռեսուրսները։ Այս խնդիրների լուծումը, սակայն, երկրի ներսում պետք է փնտրել և առաջնորդվել բացառապես ազգային անվտանգության շահերով, այլ ոչ թե պետությունը դնել արտաքին կառավարման տակ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1464 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am