Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել
Լիբանանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով։
Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Հասան Դիաբը։
Սերայի պալատում կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել էր, որ Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով պատրաստվում է հրաժարական տալ:
«Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության՝ ամբողջ կազմով հեռանալու մասին», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` հայտնել է նա:
Հասարակական աշխատանքների և տրանսպորտի նախարար Միշել Նաջարը հաստատել է այս որոշումը: «Մենք հրաժարական չենք տալիս, որպեսզի խուսափենք պատասխանատվությունից», - ասել է նա և հավելել. «Նախարարները կկատարեն իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը»: