Կորոնավիրուսը օգնեց, որ հետաձգվի Արցախի հինգ շրջանների հանձնումը.Վիտալի Բալասանյան (video)

Ես մի քանի անգամ ասել եմ՝ Նիկոլը պրոեկտ է, որն իրականացնելու է մի քանի ծրագրեր և մենք արդեն դրա ականատեսն ենք լինում: Նիկոլը շարունակում է հակապետական, հակաազգային քայլեր՝ սկսած Ալիևի հետ վերելակային հանդիպումից։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը:

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ է հանձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Այդ փաստաթուղթը վերաբերվում էր ամբողջ հայ ազգին: Ես բազմիցս ասել եմ, որ այս իշխանությունն Արցախի հարցում Հայաստանը դարձրել է որպես հակամարտող կողմ: Այդ ամենը մենք տեսանք սահմանային լարվածությամբ»:

Վիտալի Բալասանյանը հիշեցնում է, որ հրադադարի հուշագրի ստորագրումից հետո Հայաստանն Արցախի հարցում եղել է երաշխավոր, սակայն այսօր դարձել է հակամարտող կողմ. «Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ պետք է աներ, որպեսզի Հայաստանը մտներ պատերազմական դրության մեջ, որ վաղն էլ հայտնվի արևմտյան ուժերի պրոեկտում, և Հայաստանի վրա շատ հեշտ լինի ճնշումներ գործադրելը»:

Անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ Վիտալի Բալասանյանը նշել է. «Ռազմական իշխանությունը փայլուն կատարել է իր աշխատանքը: Սակայն քաղաքական իշխանությունը գտնվեց բավականին տկար, դա էր իրենց նպատակը»:

Դիտարկմանը՝ կան փորձագետներ, որոնք նշում են, թե Հայաստանին հնարավորություն է տրված Արցախի հարցի բանակցային սեղանին վերադարձնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները և հարցին՝ արդյոք դա հնարավոր է՞, Վիտալի Բալասանյանը պատասխանել է. «Պրոեկտը թույլ չի տա, որպեսզի Հայաստանը Արցախի հարցի բանակցային սեղանին վերադարձնի այդ պայմանավորվածությունները: Եթե իշխանությունը գնալու լիներ այդ քայլին, մենք անպայման դա կտեսնեինք: Ժողովուրդը, քաղաքական ուժերը պետք է պարտադրեն, որպեսզի այդ փաստաթղթերը վերադարձվեն բանակցային սեղան»:

Վիտալի Բալասանյանի համոզմամբ՝ հենց այդ փաստաթղթերից է կախված հայկական երկու պետությունների հետագա ճակատագիրը:

դիտվել է 984 անգամ
Լրահոս
Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am