Հեղափոխություն չենք արել, որ մեզ հավաքեն, տանեն. դերասան Բեն Ավետիսյան (video)
«5 ամիս մարդիկ չեն աշխատում եւ մարդկանց տարբերակ չեն ասում։ Մարդիկ ուզում են խոսեն, հասկանան՝ ոնց է լինելու վերջը։ Եթե 5 ամիս մարդիկ չեն աշխատում, տեխնիկապես խնդիր է, մարդիկ պետք է կարողանան ապրել։ Ու երգիչները, դերասանները, մատուցողները ունեն ընտանիք պահելու խնդիր։ Մենակ բռնել տանելով չի էդ մարդկանց, մենք սրա համար չենք հելել հեղափոխություն արել, որ էսօր գան, մեզ հավաքեն տանեն, տուգանեն»,- Կառավարության մոտ այսօր հայտարարեց բողոքի ակցիա անող՝ ռեստորոնային բիզնեսի աշխատողների հետ ակցիա անող հայտնի դերասան Բեն Ավետիսյանը։