Արտակարգ. կրակոցներով զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)
Երեկ՝ հուլիսի 4-ին, Կիևի Բասեյնայա փողոցում կրակոցներով ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել է երեք մարդ:
«Երկու ընկերական խմբերի միջեւ կոնֆլիկտ է ծագել, որը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում մասնակիցներից մեկը զենք է հանել եւ մի քանի անգամ կրակել է։ Բացի այդ, երկու մասնակից դանակահարվել եւ հոսպիտալացվել է»,- նշվում է հաղորդագրության մեջ, հայտնում է 112.ua-ն՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությունը։