Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու իշխանության որոշում դեռ չկա. Ալեն Սիմոնյան
«Դատախազը պետք է գա, ներկայացնի՝ ինչի հիման վրա ենք մենք կողմ կամ դեմ: Կարող է՝ գալիս, այնպիսի բան է ասում, որ պարզվում է՝ նույնիսկ չի կարելի կողմ քվեարկել: Որոշում, իհարկե, չկա, ՀՀ իշխանությունը գործելու է օրենքով», - ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչպես նշեց` ԲՀԿ առաջնորդի դեմ գործողությունները քաղաքական ենթատեքստ չունեն, և քաղաքական որոշում չի կայացվել: