Նիկո՛լ, գնա խաղաղությամբ (տեսանյութ)

Մթության մեջ ես, Նիկո՛լ: Ինքդ ես քեզ դրել միջնադարյան էս տեսակ խավարի մեջ, որովհետև հիմա արդեն իրականությունից փախչելը քեզ փրկություն է թվում: Դա հասկանում են քո կողք ու բոլորը հավաքված մարդկանցից շատերը: Հասկանում են, բայց քեզ «կերակրում» են կեղծիքով, «կերակրում» են իրականության գլխիվայր շուռ տված պատկերով: «Կերակրում» են, որովհետև հասկացել են, որ դու արդեն միայն այդ կերպ ես հագենում:

Գիտեմ՝ գալիս քեզ ինչ-ինչ սոցիոլոգիական հարցումների տվյալներ են ներկայացնում, թե դու դեռ ունես ժողովրդի 45-47 տոկոսի վստահությունը: Նրանք մեղավոր չեն: Շատ բան իրենք էլ չեն հասկանում: Նրանք քեզ չեն ներկայացնում, թե այդ նույն սոցհարցումների ժամանակ հարցվածների քանի տոկոսն է խուսափում կարծիք հայտնել, հրաժարվում ընդհանրապես պատասխանել հարցերի: Ասեմ քեզ` ամեն 3-ից 2-ը: Նման բան չի եղել երբեք։ Երբեք։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ պիտի մարդիկ, որոնք քեզ վստահում են, չարտահայտեն` թաքցնեն իրենց կարծիքը: Չկա չէ՞ պատճառ։ Ճիշտ է` չկա: Դե գուշակիր, թե ինչումն է խնդիրը։

Իսկ իրականում, Նիկո՛լ, այսօր դու ունես մեր ժողովրդի ընդամենը 10-11 տոկոսի վստահությունը: Միայն այդքան մարդ է այսօր պատրաստ քեզ պաշտպանել, ի պաշտպանություն քեզ բարձրաձայնել իր միտքը։ Ոչ ավել։ Շրջապատիդ ու ենթականերիդ քծնանքը, վարձու ֆեյքերիդ բանակին կամ Գլենդելից դեռ լսվող աղմուկին չխաբվես։ Դա խաբկանք է։ Իսկ իրականությունը քեզ կարող են ասել միայն հարցումներ ու վիճակագրություն կարդալ իմացողները, ինչպիսիք, ցավոք, քո թիմում չկան։

10-11 տոկոս վստահությունը մեծամասնությունը չէ, Նիկո՛լ: Մեծամասնության կեսն էլ չէ: Հիշո՞ւմ ես ասածդ. «Ես հրաժարականի մասին մտածելու անհրաժեշտություն չունեմ այնքան ժամանակ, քանի դեռ ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը: Երբ չունենամ ժողովրդի վստահությունը, չեմ թողնի, որ որևէ մեկն անգամ ակնարկի դրա մասին.... րոպե՜ առաջ, րոպե՜ առաջ (կհեռանամ)»:

Ճիշտ էիր ասում, որ երկրի ու ժողովրդի վստահությունը չունեցող ղեկավարը, անկախ անձերից, չարիք է այդ նույն երկրի ու ժողովրդի համար: Դու քեզ կպատկերացնեի՞ր այդ դերում, որում հայտնվել ես:

Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել: Իրավիճակի մեխն այն է, որ դու այլևս չունես մեր ժողովրդի մեծամասնության վստահությունը: Դու ունես միայն 10-11 տոկոսի վստահությունը։ Դու քաղաքական առաքելություն էլ չունես. լավ-վատ, այն ավարտել ես: Հիմա դու պիտի որոշում կայացնես: Ինքդ: Հասկանու՞մ ես, որ, եթե ոչ դու, ապա այդ նույն որոշումը քո փոխարեն կկայացնեն ուրիշները... Բայց արդեն դա լրացուցիչ գին կունենա առանց այդ էլ աղետի պռնկին հասցված մեր երկրի անդորրի, կայունության եւ անվտանգության համար: Դա հեչ ցանկալի բան չէ: Մենք պատերազմող երկիր ենք: Համաճարակն էլ մյուս կողմից:

Հասկացի՛ր իրականությունը, որում դու հայտնվել ես, ավելի շուտ` ինքդ քեզ դրել ես: Հասկացի՛ր, որ ինքդ վերածվել ես քո իսկ ասած` չարիքի: Գնա` գոնե հասկացված լինելու տեղ թողնելով քեզնից հետո եկողներին: Հիմա չես էլ պատկերացնի, թե դա որքան կարևոր է:

Գնա խաղաղությամբ...

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1175 անգամ
Լրահոս
Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am