Թրամփը երկրում շարունակվող զանգվածային ցույցերը ահաբեկչություն է որակել
Դիտել նաև
24-ամյա Կարեն Կարապետյանը լեյտենանտ էր, ընդամենը՝ վեց ամիս առաջ էր ծառայության անցել
Ֆրանսիայի քաղաքներում կրկին զանգվածային ակցիաներ են նախատեսվում
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Դաժան սպանություն. 39-ամյա տղամարդը փայտով և քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել համագյուղացու մարմնի տարբեր մասերին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ներքին ահաբեկչություն» է որակել ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերը, գրում է USA Today-ը։
«Այստեղ՝ երկրի մայրաքաղաքում, արդեն գրավվել է ոստիկանական բաժանմունք, Լինկոլնի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրները վանդալիզմի են ենթարկվել։ Մեր ամենագլխավոր պատմական եկեղեցիներից մեկը հրկիզվել է։ Կալիֆոռնիայում սպան և իրավապահ մարմինների աֆրոամերիկացի հերոսը սպանվել են: Դրանք խաղաղ բողոքի ակտեր չեն, դրանք ներքին ահաբեկչության ակտեր են, անմեղ կյանքերի կործանումը և անմեղ մարդկանց արյուն թափելը հանցագործություն է մարդկության առջև»,- հայտարարել Է Թրամփը