Պուտինը պատասխանեց Փաշինյանին. Թեման առայժմ փակված է

Այսօր կայացավ Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որը կազմակերպվեց տեսակոնֆերանսի ձևաչափով։ Նիստի օրակարգում 10 հարց էր, այդ թվում՝ ԵԱՏՄ պետությունների 2020-2021թթ․ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները, 2019թ․ ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմական ուղղությունների իրագործումը, ԵՏՀ 2019թ․ տարեկան հաշվետվությունը՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության վերաբերյալ։

Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհուրդը կհաստատի մինչև 2025թ․Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները։ Փաստաթղթում ներառված միջոցների և մեխանիզմների ցանկը (330 դրույթ) փաստացի հանդիսանում է ինտեգրման հետագա զարգացման «ճանապարհային քարտեզը»։

Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում, որոնց առջև այսօր մենք բոլորս կանգնած ենք՝ շատ հրատապ է Հայաստանի համար գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը, ասել է Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

«Ինչպես իմ կողմից բազմիցս է նշվել՝ էներգետիկ միասնական շուկան, որի գործունեությունը չպետք է խտրական լինի, պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը: Առանց դրա՝ ինտեգրացիոն գործընթացներում որակական առաջընթացն անհնար է: Առանց դրա անհնար է միության բոլոր մասնակիցների համար ապահովել տնտեսական գործունեության հավասար պայմաններ», -նշել է Փաշինյանը: Այնուհետև նա հավելել է. «Մենք ելնում ենք նրանից, որ «Մինչև 2025 թվականը Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները» նախագծում պետք է ամրագրվեն ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայում գնագոյացման և սակագների սահմանման միասնական մոտեցումների կիրառման սկզբունքը, ներառյալ՝ ծառայությունների միասնական սակագները, որոնք տրամադրվում են բնական մենաշնորհային սուբյեկտին՝ գազի տարանցման կամ փոխադրման ժամանակ: Մեր միությունը պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այդ նպատակին, ինչը կստեղծի բարենպաստ հիմք Միության շրջանակում որակապես ավելի խորը տնտեսական ինտեգրման համար»:

Այսպես, Փաշինյանը կրկին բարձրացրեց գազի գնի թեման: Հայաստանն ու Բելառուսն արդեն մի քանի ամիս այս թեման թեժ են պահում, նշելով, որ համավարակի պայմաններում տնտեսապես նպատակահարմար չի լինի գազի գների փոփոխությունները:

Ահա, այսօր Պուտինը պատասխանեց Հայաստանին ու Բելառուսին՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ում ինտեգրման ներկայիս մակարդակը հնարավորություն չի տալիս գազի միասնական տարանցիկ սակագներ ներդնել:

Պուտինի պատասխանը միանշանակ էր, հստակ, նույնիսկ՝ նախապայմանով:
Ելույթ ունենալով Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Պուտինը պարզաբանել է. «Ինչ վերաբերում է մեր հայ և բելառուս ընկերների կողմից գազի փոխադրման և տարանցման ծառայությունների համար առաջարկվող միասնական սակագնին, ապա մենք կարծում ենք, որ միասնական սակագին կարող է իրագործվել միայն միասնական շուկայում, որը միասնական բյուջե և հարկման համակարգ կունենա: Նման խորը ինտեգրում ԵԱՏՄ-ում դեռևս չկա»:

Պուտինի խոսքով՝ Հայաստանը և Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ երկրների առաջարկվող ընդհանուր բանաձևը գազի գնի ձևավորման համար, որն առաջարկվում է մինչև 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծով: «Առկա է մի բանաձև, որին աջակցում են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դրա էությունը նրանում է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարող են որոշվել հետագայում ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման բանակցություններում: Այս բանաձևը դեռևս չի ընդունվել մեր հայ և բելառուս գործընկերների կողմից: Նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցում», - նշել է Պուտինը:

Այսինքն` Ռուսաստանի նախագահը հասկացնել է տվել, որ եթե նրանք կարողանան համաձայնվել դրա հետ, ապա ռազմավարության հաստատման համար այլ խոչընդոտներ ընդհանրապես չեն լինի:

Նա հստակ ձևակերպել է. «Եթե մեր հայ և բելառուս ընկերների դիրքորոշումները մնան անփոփոխ, ապա հավանաբար տրամաբանական կլինի ռազմավարության նախագծից բացառել գազի վերաբերյալ կետը: Գազի գնագոյացման մոտեցումների քննարկումը կարելի է շարունակել անդամ երկրների փորձագետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գծով»:

Ասել է թե՝ քանի դեռ Փաշինյանն ու Լուկաշենկոն չեն ընդունել ԵԱՏՄ երկրների առաջարկվող ընդհանուր բանաձևը գազի գնի ձևավորման համար, չեն կարող ակնկալել գազի գնի հարցում որևէ զիջում:

Հետևաբար գազի գնի՝ արդեն մի քանի անգամ Փաշինյանի կողմից բարձրացված և դժգոհության թեման, այսպիսով, Պուտինը գոնե այս փուլում փակեց:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6617 անգամ
Լրահոս
Վաղը ո՞նց եք ապրելու․ լարված իրավիճակ քաղաքացու և ոստիկանի միջև (video) Արարատի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Mazda»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է դաշտում Ոստիկանների շարասյան վերջը չի երևում (video) Նիկոլը սարսափած է․ Ոստիկանների շարասյունը վերջ չունի (video) Ոստիկանությունը չի հերքում ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Քաղաքացիները բացասական են գնահատում ոստիկանության գործողություններն ակցիաների ընթացքում. Հարցում Մտածեք՝ Նիկոլին ոնց պահեք, որ մի կտոր լափ ուտեք. քաղաքացիներն ամոթանք են տալիս ոստիկաններին (video) Փարաքար համայնքում տեղի ունեցած սպանության հետքերով (video) ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ աջակցում են Շարժմանը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ Արսեն Թորոսյանն «ալբանական կայֆերից» իրեն կորցրել է․ Արմինե Ադիբեկյան (video) Արփի Դավոյանը ղշերի հետ կմիանա Սրբազան պայքարին․ Արմինե Ադիբեկյան (video) Հարցվածների 52,9% ը դրական է համարում Բագրատ Սրբազանի Շարժումը (video) ՔՊ-ն էլ է ելել «սրբազան պայքարի». Սևակ Հակոբյան ՊՆ-ում 7 պաշտոնյայի աշխատանք է փոխվել 11 տարվա ազատազրկում Վլադիմիր Գասպարյանին, 8՝ Լևոն Երանոսյանին. հրապարակվել է դատախազի ճառը «Փաշինյանը բանակը բերել է կենտրոն» (video) Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան «Հաճախորդներն ասացին՝ դուք էլ, ձեր Նիկոլն էլ». Օպերայի հարակից սրճարաններին արգելում են աշխատել (video) Այ․․․ դու պետք է շնորհակալ լինեիր, որ Բագրատ Սրբազանը քեզ ողջունել է․ քաղաքացի (video) Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Թքած ունեն բոլորիս, այդ թվում մանկահասակների կյանքի ու առողջության վրա․ Քրիստինե Վարդանյան Երևանը որոշել է սառեցնել համագործակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. ՌԴ ԱԳՆ Մանկավարժական, Կոնսերվատորիա, Նիկոլի «քամակից բռնել եք», չասեմ՝ ինչ եք անում․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am