27-ամյա վարորդը Lada Priora-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Մայիսի 5-ին, ժամը 21:20-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Սեդրակյանը իր վարած Lada Priora 69 GG 669 համարանիշի ավտոմեքենայով Երիտասարդական փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 79-ամյա Լարիսա Եփրիկյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Տ. Քոթանջյանի և ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն ՝ պարզելու նրա սթափության աստիճանը: