Փաշինյանին Բրյուսելից բարդ անակնկալ մատուցեցին

Եվրոպական խորհրդարանը հանդես է, կարելի է ասել, սենսացիոն առաջարկությամբ...

Եվրոպական խորհրդարանն առաջարկում է Եվրամիության և վեց հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի, միջև ստեղծել «ընդհանուր տնտեսական տարածք»: Փաստաթղթում, որի բովանդակությանը ծանոթացել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, եվրոպացի օրենսդիրները միևնույն ժամանակ դատապարտում են Ռուսաստանի գործողությունները Արևելյան գործընկերության անդամ երկրներում:
Փաստաթուղթն առաջիկայում քննարկման կդրվի Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում և ամենայն հավանականությամբ խորհրդարանի հավանությանը կարժանանա արդեն մայիսին, ինչից հետո հունիսի 18-ին նախատեսված է Եվրամիության անդամ երկրների և Արևելյան գործընկերության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում: Այդ գագաթնաժողովի ընթացքում Եվրամիությունը պատրաստվում է նոր քաղաքականություն հաստատել հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ:

Եվրամիության մի շարք դիվանագետներ, սակայն, «Ազատությանը» հայտնել են, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանդիպումը, ըստ ամենայնի, կհետաձգվի մինչև տարվա երկրորդ կեսը:

Ոչ ուղղակիորեն նկատի ունենալով Ռուսաստանին, որը կոշտ հակազդում է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին մերձենալու՝ հետխորհրդային երկրների ջանքերին, Եվրախորհրդարանը կվերահաստատի «Արևելքի գործընկեր երկրների ինքնիշխան իրավունքը՝ ազատ ընտրելու Եվրամիությանն ինտեգրման կամ ԵՄ-ի հետ համագործակցության անհատական մակարդակը», - նաև ասվում է փաստաթղթում:

Եվրոպական խորհրդարանը նաև բաց տեքստով «խստորեն դատապարտում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում հիմնարար սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի խախտումը, Ռուսաստանի Դաշնության կողմից ուժի ապօրինի կիրառումը, ներխուժումը, ապակայունացումը, բռնակցումը, սահմանների խախտումը և օկուպացիան Արևելյան գործընկերության անդամ մի շարք երկրների տարածքներում»:

2009-ին ստեղծելով Արևելյան գործընկերության ծրագիրը՝ Եվրամիությունը նախկին խորհրդային բլոկի անդամ վեց պետություններին ի սկզբանե հնարավորություն է ընձեռել մերձենալու եվրոպական դաշինքի հետ, սակայն՝ առանց անդամակցության հեռանկարի: Տասը տարի անց վեց երկրներից Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը ստորագրեցին Ասոցացման պայմանագրերը և այժմ ավելին են ցանկանում: Հայաստանը բավարարվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:

Եվրամիության օրենսդիր մարմինը, որը նախկինում կոչ էր անում Բրյուսելին ընդլայնվել դեպի արևելք, փաստաթղթում ընդգծում է, որ թեև Արևելյան գործընկերության ծրագիրը չի ենթադրում անդամակցություն, սակայն այն կարող է նպաստել Եվրամիության հետ աստիճանաբար մերձեցմանը:

Որպես «ավելին»՝ եվրոպացի օրենսդիրները, մասնավորապես, առաջարկում են Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև ստեղծել ընդհանուր տնտեսական տարածք՝ ներառյալ ծառայություններ, որոնք կնպաստեն առավել խորը տնտեսական ինտեգրմանը Եվրամիության հետ, ինչպես նաև վեց անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանը: Բացի այդ, առաջարկվում է վերացնել Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև ռոումինգի ռեժիմը, թույլ տալ այդ երկրներին աստիճանաբար ինտեգրվել Բրյուսելի գլխավորած էներգետիկ միությանը, տրանսպորտային համայնքին և թվային միասնական շուկային:

Այս առաջարկը, օրինակ՝ հարևան Վրաստանի համար բավական ընդունելի կլինի: Իսկ ինչ պատասխան կունենան Նիկոլ Փաշինյանը, որը Ռուսաստանի իշխանությունների մերձենալու քաղաքականություն է վարում:

Սա մի առաջարկ է, որը վերաբերում է աշխարհաքաղաքական կողմնորոշման հստակեցման: Ավելին՝ սա ինչ-որ պահից նաև երկրների ԵՄ-ի անդամակցության ճանապարհին հասնելու մի միջոց է: Հետևաբար, պետությունների ղեկավարները պետք է մտորեն, ծանրութեթև անեն և հստակ պատասխանեն՝ թե իրենց երկրները գնո՞ւմ են այդ ուղով, թե ոչ:

Այս առումով, Փաշինյանին բավական բարդ որոշում է սպասում կայացնել. Կամ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացում, կամ՝ Կրեմլին չնեղացնելով՝ Մոսկվայի սիրտը շահելու մշտական հավատարմության ցուցադրություն:

Հայաստանը ԵԱՏՄ-ին է անդամակցում, և Հայաստանի թե նախկին, թե ներկայիս իշխանությունները շարունակ հայտարարում էին, թե պատրաստ են կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև:

Իսկ ինչպե՞ս են դա իրագործելու...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10140 անգամ
Լրահոս
Ոստիկանության մեծաթիվ ուժեր եւ արգելապատնեշներ՝ Օպերայի մոտակայքում (video) Քաղաքացիների մեծ մասը լիովին դրական են համարում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Սրբազանի հետ ողջագուրվելու համար․ Թամամյան ՀՀ-ում զանգվածային ձերբակալությունների ֆոնին քար լռություն է, իսկ Վրաստանի դեպքում ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա՝ ցուցարարների պատճառով. Զախարովա «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Փաշինյանին էս անգամ բունկերն էլ չի փրկելու․ Հովհաննես Շահինյան (video) Բագրատ Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ. ոստիկանական մեծ ուժեր են բերվել Փաշինյանի այցի համար Օպերայի շենքի հարակից սրճարաններին արգելվել է աշխատել Նիկոլի «շուն ու շանգյալ», դուք Նիկոլի ձեռքով եք գնալու․ Տաթև Արցախ (video) «Նիկոլը Գեբելսի փայլուն աշակերտն է»․ Երվանդ Բոզոյան (video) Բանակի վախճանը․ փաստեր՝ ինչպես սրանք «կերան ու կազմալուծեցին մեր բանակը»․ Էդգար Ղազարյան (video) Թող դագաղի մեջ պառկած ոչ մի կիրանցեցու անունից ելույթներ չունենան. կիրանցեցիները՝ ՔՊ պատգամավորներին (video) Մարիա Զախարովան Հայաստանում «նիկոլածին ոստիկանների» վայրագությունների մասին (video) Հայաստանը Նիկոլի շնորհիվ «ուտելիքի տեսքով» հայտնվել է սեղանին․ Երվանդ Բոզոյան (video) Աննան իր չորս «ճտերի» հետ բնակվելու է Կիրանցում․ Արմինե Ադիբեկյան (video) «Աննայի ու Նիկոլի հովանավորչությա՞մբ է Մհեր Տերտերյանը զենքի գումարները թալանել» (video) Հետապնդումները սկսվեցին․ Հովհաննես Շահինյանը հրավիրվել է Քննչական կոմիտե (video) Նիկո՛լ, Պետրոսն էլ քեզ ուրացավ․ Արամ Սարգսյան (video) Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Երիտասարդները չելենջ են սկսել` մեկ խաչմերուկ, մեկ երգ խորագրով (video) Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սամվել Դանիելյանը Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am