Հրդեհ է բռնկվել ծերանոցում. կա 4 զոհ
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի արևմտյան հաստվածում գտնվող ծերանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է 4 մարդ, կան տասնյակ վիրավորներ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Այրվել է շուրջ 300 քմ տարածք: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է նկուղային հարկում տեղակայված կաթսայատանը, որն աշխատում է դիզելային վառելիքով:
Վիրավորների թվում կա նաև փրկարար խմբի աշխատակից: