ՍԴ նախագահի դեմ բռնի գործողությունները Սահմանադրական կարգի տապալման փորձ է․ Բելլա Լալայան (տեսանյութ)

Մտածում եմ՝ Արցախի համար կարող եմ անել այն, ինչ ոչ ոք չի կարող անել, որովհետև ես ոչ մի թելով կապված չեմ ո՛չ նախկին իշխանություններին, ո՛չ ներկա, ո՛չ էլ օլիգարխներին։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախում նախագահի թեկնածու Բելլա Լալայանը՝ անդրադառնալով նախագահական ընտրություններին իր առաջադրմանը։


Բելլա Լալայանի համար առաջնայինը Արցախի սահմանային խաղաղությունն է և ոչ մեկը իրեն չի կարող պարտադրել՝ ինչպես վարվել Արցախի հարցում։

Բելլա Լալայանը, անդրադառնալով լրագրողական գործունեության մեջ իր «պարտությանը», նշել է․ «Տասը տարի ես հեռուստատեսությունում ու ռադիոյում պայքարում էի լրագրողի անկախության համար, բայց վերջում ապացուցեցի, որ ինձ ոչ ոք չի կարող կաղապարել»։


Հարցին՝ Դուք «մարտի դաշտից» դուրս եկաք Ձեր գրառման համար և ինչպիսի՞ ճնշումներ էին Ձեր նկատմամբ գործադրում, Բելլա Լալայանը պատասխանել է․ «Լինելով Կառավարության աշխատակից՝ ես քննադատեցի ՀՀ իշխանությանը, երբ տեսա՝ ինչպես են Արցախի նախկին և ներկա նախագահները Քոչարյանի գործով կանգնել դատարանում։ Այդ տեսարանը ես չմարսեցի, որովհետև արդեն համը դուրս էր եկել»։

Ըստ Բելլա Լալայանի՝ այդ տեսարանը ոչ մի տրամաբանության մեջ չէր տեղավորվում․ «Ինձ համար անընդունելի է իմ երեք նախագահներին տեսնել դատարանում՝ որևիցե հստակ մեղադրանքի»։

Բելլա Լալայանի խոսքով՝ երեք նախագահներին դատարանի նիստերի դահլիճ հասցնելը պետական խորհրդանիշի ոտնահարում է։

Նա նաև նշում է, որ իր համար մինչև հիմա անհասկանալի է՝ ինչի համար է Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ․ «Դուք ինձ ցույց տվեք մի երկիր, որտեղ խուժանը փորձի հասարակական կարգ խախտել և երկրի իրավապահ մարմինները չմիջամտեն»։

Դիտարկմանը՝ կասեն խուժան չէին, այլ ընդդիմությունն էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Բելլա Լալայանը նշել է, որ նշանակություն չունի՝ ով է, երբ խանութներ են կոտրում ու մեքենաներ են շրջում դա խուժանություն է։

Բելլա Լալայանը նշում է, որ Արցախում բոլորը գիտեն՝ Ռոբերտ Քոչարյանն ինչեր է արել Արցախի համար, պարզապես վերջին տարիներին նախագահի ու արցախցիները կապը որոշակի չափով սառեցվեր էր։

Բելլա Լալայանը հիշեցնում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ է եղել Արցախում ու իր համար նա երբեք չի եղել հաղթանակած նախագահ․ «Նա գերագույն գլխավոր հրամանատար էր, բայց երբևէ մարտի դաշտում եղե՞լ է, սահմանին եղել է՞»։

Խոսելով մոտ երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից՝ Բելլա Լալայանը նշել է․ «Փոփոխությունները պետք էին, քանի որ ինչ-որ մի ուժի կողմից իշխանությունն անընդհատ պահելը երկիրը չի տանում զարգացման, այլ գնում են՝ լճացման։ Սակայն հարց է առաջանում՝ այդ փոփոխություններն ու՞ր տարան Հայաստանը»։

Բելլա Լալայանի դիտարկմամբ՝ Արցախում ևս ոգևորված էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից․ «Երբ ասացին՝ մեր հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախի հաղթանակը, ես ո՞նց կարող եմ նման հայտարարություն անող իշխանություն բերած փոփոխություններից ոգևորվել»։

Ըստ Բելլա Լալայանի՝ այն ինչ կատարվում է Հայաստանում, իր ազդեցությունն ունի նաև Արցախի վրա, քանի որ այստեղից հետո որոշակի գործողություններ կարող են տեղի ունենալ Արցախում։

դիտվել է 1429 անգամ
Լրահոս
Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին Շարժամանն է միացել նաև Էջմիածին դաշինքը ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Մայր Աթոռը Փաշինյանի՝ եկեղեցու մասին ելույթը համարել է անպարկեշտ դատողություն Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը Ժողովրդի ոգևորությունն ու հավատը մեծ է․ շարժումն արդյունք կտա․ զոհված հերոսի հայր Ոչ ոք չփորձի ինքը հարց լուծել փողոցում․ միջադեպ պարեկների հետ շարժման ժամանակ (video) Սա հայապահպանության պայքար է․ ես հավատում եմ այս շարժմանը․ Գոհար Մելոյան (video) Այդ տհաճ երիտասարդի դեմ Միկա Բադալյանը որևէ հանցանք չի գործել․ Կարապետ Մինասյան (video) Արցախցիներին սպառնում են չմասնակցել Սրբազանի երթին՝ զգուշացնելով, որ կզրկեն օգնություններից․ արցախցի (video) Տարոն Չախոյա՛ն, բերդում փտելու ես․ Արա Վարդանյան (video) Փաշինյանն սկսել է ինքն իրեն խաբել․ Բագրատ Սրբազան (video) Ուզում են խփել համաժողովրդական շարժմանը. կիրանցեցի (video) «Գյումրու պարեկային անսամբլը միգալկեքով․․․» (video) Է թող կանչեն Արշակ սրբազանին ԱԱԾ, ինձ էլ թող կանչեն. ի՞նչ է եղել․ Միքայել Սրբազան (video) Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից. Նիկոլ Փաշինյանը կրկին մանիպուլացնում ու ահաբեկում է Փաշինյանը վախեցած է հասել Մոսկվա․ Արա Վարդանյան (video) Փաշինյանն էլ, Ալիևն էլ, Հայաստանում կորցնելու են իշխանություն Մեկ հարցի պատասխան չի տալիս՝ ո՞ր քարտեզներն է դրված իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրում. Տիգրան Աբրահամյան Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 10․000․000 եվրո․ Հայաստանի պետական պարտքը ավելանում է Մեծաթիվ ոստիկաններ Գյումրիում՝ Միքայել Սրբազանի առաջնորդած շարժմանը (video) Արաբա՛տ, մի փոքր տղամարդկություն ունեցիր ու դուրս արի․ ակցիա ԱԳՆ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am