Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կա 2 զոհ

Այսօր` մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 10/8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Հովհաննես Յաղմուրյանի վարած Nissan մակնիշի 77 XX 672 համարանիշի, 34-ամյա Սեդրակ Սաֆարյանի վարած Mercedes մակնիշի 70 ՏF 707 համարանիշի, 25-ամյա Հայկ Կարապետյանի վարած Toyota մակնիշի 36 ԼC 838 համարանիշի և 33-ամյա Արսեն Սողոմոնյանի վարած Honda մակնիշի 07 TՏ 010 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սողոմոնյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Արթուր Հովհաննիսյանն ու մյուս ավտոմեքենաների վարորդներ Հ. Կարապետյանն ու Ա. Սաֆարյանը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Վ. Էվինյանը։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին առաջին օգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտայիյն հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյնաի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամը 01։45-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ա. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

դիտվել է 757 անգամ
Լրահոս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ավիացիոն անգարներ, ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքներ. ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին Իրանի դատարանը որոշել է՝ Ծառուկյանի նկատմամբ տեղի է ունեցել հանցագործություն․ Արման Աբովյան (video) Գագիկ Ծառուկյանին կրկին ձեռնաշղթաներ հագցրած բերեցին քննչական (video) Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր. մեղադրյալները նրա հայրենակիցներն են Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է (video) Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի «քթի տակ» գաղտնի տեղափոխել է մինչև 500 միլիոն բարել նավթ Չինաստանը և Ռուսաստանն աջակցում են Իրանին ռազմական հակամարտությունում. Պենտագոնի ղեկավար Իրանի հետ պատերազմի գնահատված արժեքը ներկայում կազմում է 37,5 միլիարդ դոլար. Հեգսեթ Ողջ ընթացքում առերեսում է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և Իրանի քաղաքացու միջև. փաստաբան ԱՄԷ-ն ծրագրում է ամբողջությամբ հրաժարվել նավթի արտահանման համար Հորմուզի նեղուցի օգտագործումից Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը... Աղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ Անտոնիոս Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը Գարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը Թրամփը կարգադրել է թույլատրել ԱՄՆ-ից դեպի Լիբանան ուղիղ ավիաչվերթները ԿԸՀ-ն քննում է իր կողմից գրանցված պատգամավորի նկատմամբ հետապնդում հարուցելուն համաձայնություն տալը Հաժեշտ է տալիս. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ» ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ» ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ» 5 տարի անց վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ» Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հրդեհ է բռնկվել Նազարբեկյան թաղամասում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am