Արտակարգ իրավիճակ Երևանում. 14 հարկանի շենքի նկուղը վերածվել է լողավազանի

Մինչ աշխարհում պայքար է տարվում խմելու ջրի կորստի դեմ, Երևանում Մեծն «Վեոլիա Ջուր» ընկերության անպատասխանատու չինովնիկների մեղքով 2 օր է, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան 25 շենքի նկուղում խմելու ջուրը անխնա հոսում է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այդ մասին քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին բնակիչները:

Նրանք նշում էին. «Սաղ աշխարհը աշխատանքներ է տանում խմելու ջրի կորստի դեմն առնելու համար, մեզ մոտ 6 ամսից ավելի է, խմելու ջրի խողովակները վնասվել ու ջուրն անխնա հոսում է, իսկ երեկ գիշերվանից վթարն այնքան մեծ է եղել, որ ջրի ձայնը լսելի է անգամ դրսում:

Զանգել ենք «Վեոլիա Ջուր», եկան, ասեցին՝ արձանագրել ենք վթարը, քիչ հետո խումբը կմոտենա և խնդիրը կլուծի:

Արդեն 9 ժամ է, սպասում ենք, որ պետք է գան: Դե, Աջափնյակի թաղապետարանի մասին էլ մոռացել ենք: Զանգում ես թաղապետարան, ասես հեռախոսին պատասխանողը ուղեղի հետ խնդիրներ ունենա. Ասում ենք՝ էսպիսի արտակարգ իրավիճակ է ստեղծվել, պատասխանում են՝ ձեր համարը գրեք՝ կզանգենք:

Սաղ դառել են համար գրող: Դրա համար էլ էս վիճակն ա: Չգիտենք էլ, ի վերջո, երբ խնդիրը կվերացնեն: Եթե կարճ ժամանակում ջրի խողովակները չվերանորոգեն, ապա 14 հարկանի այս շենքի հիմքերը խարխլվելու են ու էդ ժամանակ խփելու են գլխներին, թե ինչի համար ժամանակին թերությունը չվերացրեցինք: Հենա, ասել ենք, առավոտից աչքներս ջուր կտրեց, չնայած՝ ինչ ջուր. ջուրն հենա՝ գնումա: Հիմա արդեն ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք «Վեոլիա Ջուր» ըկերությունից, որ հերիք է, մեր ականջներից լապշա կախեն, եկեք, գործ արեք, հակառակ դեպքում՝ Հայաստանի կառավարությունը ճիշտ կանի ձեզ էլ «Սանիթեք»-ի նման Հայաստանից «դեպորտ անի» ու էդ ժամանակ մի սրտացավ ընկերություն կզբաղվի այս խնդիրներով և մենք գոհ ու շնորհակալ կլինենք:

Էլ չենք ասում, որ ժամանակին վճարումները կատարում ենք: Հիմա կաբինետում փափուկ բազկաթոռին նստած, ձեր թափանները լցնող, հարգելի «Վեոլիա Ջրի» պաշտոնյաներ, ինչի՞ չեք գալիս էս խնդիրը լուծելու, դառել եք Նոյի ագռավ. առավոտ եկաք, ասեցիք՝ խումբը կգա ու դեռ չկան ու չկան:

Երևի ձեր հետևից Նոյի օրինակով աղավնի բաց թողենք: Ամոթ է, մի քիչ հոգատար եղեք ձեր սպառողների նկատմամբ»:

դիտվել է 549 անգամ
Լրահոս
Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը Մի ուշագրավ դրվագ՝ ԿԸՀ նիստից․ Գոհար Մելոյան (video) Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավոր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ավիացիոն անգարներ, ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքներ. ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին Իրանի դատարանը որոշել է՝ Ծառուկյանի նկատմամբ տեղի է ունեցել հանցագործություն․ Արման Աբովյան (video) Գագիկ Ծառուկյանին կրկին ձեռնաշղթաներ հագցրած բերեցին քննչական (video) Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր. մեղադրյալները նրա հայրենակիցներն են Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է (video) Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի «քթի տակ» գաղտնի տեղափոխել է մինչև 500 միլիոն բարել նավթ Չինաստանը և Ռուսաստանն աջակցում են Իրանին ռազմական հակամարտությունում. Պենտագոնի ղեկավար Իրանի հետ պատերազմի գնահատված արժեքը ներկայում կազմում է 37,5 միլիարդ դոլար. Հեգսեթ Ողջ ընթացքում առերեսում է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և Իրանի քաղաքացու միջև. փաստաբան ԱՄԷ-ն ծրագրում է ամբողջությամբ հրաժարվել նավթի արտահանման համար Հորմուզի նեղուցի օգտագործումից Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը... Աղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ Անտոնիոս Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը Գարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը Թրամփը կարգադրել է թույլատրել ԱՄՆ-ից դեպի Լիբանան ուղիղ ավիաչվերթները ԿԸՀ-ն քննում է իր կողմից գրանցված պատգամավորի նկատմամբ հետապնդում հարուցելուն համաձայնություն տալը Հաժեշտ է տալիս. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ» ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ» ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ» 5 տարի անց վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am