Դատարանը կալանավորեց ՀՀ ՊՆ փոխգնդապետին (տեսանյութ)

Երեկ՝ փետրվարի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Մհերյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզում հաշվառված, սակայն Վաղարշապատ քաղաքում բնակվող 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վահե Խալաթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը, և Մ. Կյուրեղյանը դատարանից տեղափոխվել է «Վարդաշեն» (ժողովորդին հայտնի Միլիցեքի բանտ) քրեակատարողական հիմնարկ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության ավագ քննիչ Մհերյանի որոշմամբ ձերբակալվել էր Շիրակի մարզի Աշոցք գյուղում հաշվառված 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանը:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս կասկածվում էր փետրվարի 22-ին իր մոտ եղած «ԱԿ-47» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով 36-ամյա Գևորգ Խալաթյանին սպանելու, այնուհետև սպանվածի հարազատների և տան ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, որից հետո հանցագործության գործիք ավտոմատը թողնելով դեպքի վայրում, դիմել էր փախուստի:

Սակայն կարճ ժամանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել էր ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից նրան տեղափոխել էին ոստիկանության Վաղաշապատի բաժին:

Արդեն Վաղարշապատի ոստիկանները նրան ներկայացրել էին Հայաստանի քննչաական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը տեղի էր ունեցել վաղ առավոտյան, իսկ կասկածյալ Մ. Կյուրեղյանը սպանության ժամանակ եղել էր զինվորական համազգեստով, իրավապահներին էլ հայտնել էր, որ ինքը նախկին զինվորական է. կոչումով՝ փոխգնդապետ:

Նա նախկինում եղել էր դատապարտված՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի և 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ երբ սպանել էր Գ. Խալաթյանին, այնուհետև կրակոցներ էր արձակել ընտանիքի անդամների, այդ թվում՝ կնոջ և անչափահաս երեխաների ուղղությամբ, վերջիններս մի կերպ էին փրկվել տականքի կողմից արձակած կրակոցներից, սակայն նրանք եղել էին հոգեբանական ծանր ապրումների մեջ, և ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարականով Վաղարշապատ էին ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայողները՝ Նելլի Դուրյանի և հոգեբանի գլխավորությամբ:

դիտվել է 1055 անգամ
Լրահոս
«Ռոսպոտրեբնադզոր»-ը հարցում է ուղարկել Թուրքիա, ռուս զբոսաշրջիկների մոտ Կոքսակի վիրուս է հայտնաբերվել Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. Արտակ Զաքարյան Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակչից հետո Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա. Նարեկ Կարապետյան (video) Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը Մի ուշագրավ դրվագ՝ ԿԸՀ նիստից․ Գոհար Մելոյան (video) Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավոր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ավիացիոն անգարներ, ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքներ. ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին Իրանի դատարանը որոշել է՝ Ծառուկյանի նկատմամբ տեղի է ունեցել հանցագործություն․ Արման Աբովյան (video) Գագիկ Ծառուկյանին կրկին ձեռնաշղթաներ հագցրած բերեցին քննչական (video) Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր. մեղադրյալները նրա հայրենակիցներն են Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է (video) Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի «քթի տակ» գաղտնի տեղափոխել է մինչև 500 միլիոն բարել նավթ Չինաստանը և Ռուսաստանն աջակցում են Իրանին ռազմական հակամարտությունում. Պենտագոնի ղեկավար Իրանի հետ պատերազմի գնահատված արժեքը ներկայում կազմում է 37,5 միլիարդ դոլար. Հեգսեթ Ողջ ընթացքում առերեսում է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և Իրանի քաղաքացու միջև. փաստաբան ԱՄԷ-ն ծրագրում է ամբողջությամբ հրաժարվել նավթի արտահանման համար Հորմուզի նեղուցի օգտագործումից Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը... Աղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ Անտոնիոս Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը Գարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը Թրամփը կարգադրել է թույլատրել ԱՄՆ-ից դեպի Լիբանան ուղիղ ավիաչվերթները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am