Հայաստանում օտարերկրյա դեսպանատան ավտոմեքենայի վարորդը դիվանագիտական անձեռմխելիությունը շփոթել է «բեսպրեդելի» հետ. video
Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական հաստատությունները, նրանց աշխատակիցները և նրանց սպասարկող ավտոմեքենաները երկրի տարածքում անձեռմխելիության կարգավիճակ ունեն: Այդ կարգավիճակը դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենաների որոշ վարորդներ երբեմն շփոթում են ամենազորության և «բեսպրեդելի» հետ՝ համարելով, որ իրենց կարելի է ճանապարհային երթևեկության ցանկացած կանոն խախտել ու մնալ անպատիժ:
Օրեր առաջ, SHAMSHYAN.com-ի ընթերցողը ֆիքսել է Mercedes S 500 մակնիշի 45 D001 AM դիվանագիտական համարանիշի ավտոմեքենայի կոպիտ խախտումը: Ավտոմեքենայի վարորդը՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, արգելված գոտի շրջադարձ է կատարում՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար: Նման խախտումները ոչ միայն հասարակական կարգի կոպիտ ոտնահարում են, այլ նաև՝ հյուրընկալող պետության հանդեպ անհարգալից վերաբերմունք: