«Կարո՞ղ է արտահերթ ընտրություն լինի և արդյունքները ոչ մի տեղ չկարողանաք վիճարկել, նոր վարկ ստանալու անհրաժեշտություն լինի, չկարողանաք…». Հրայր Թովմասյան

ՍԴ-ն բոբո չէ եւ նրանից չպետք է վախենալ, այն ոչ մեկին չի դատում։ Այս մասին երեկ իր հարցազրույցի ժամանակ ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետը վախենում է ՍԴ-ից:

Նրա խոսքով, ՍԴ-ն բոլորին՝ դիմողներին ու չդիմողներին միայն օգնում է. «Վախերի շրջանակը անհեթեթությունների է հասնում։ Վախերից մեկի մասին բարձրաձայնեց վարչապետը, ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարող ենք դրան մասնակցություն ունենալ։ Վախերից մեկը նշվում էր, որ Ստամբուլյան կոնվենցիան է, երկորդը՝ Արցախի հետ կապված ինչ-որ պրոցեսներ, երրորդը, որ նպատակ կա առանց դատավճռի սեփականության օտարման մասին օրենք բերել, հաջորդ վախը կոնկրետ գործերի հետ էր կապված, եւ վերջապես վերջինը, որ ՍԴ-ն ինչ-որ մեխանիզմներով պիտի իրենց պաշտոնավարման մասին որոշում կայացներ։ Մեր լիազորությունների մեջ նման բան չկա»:

Վարչապետի հայտարարությանը, թե մենք ՀՀ սահմանադրությամբ նախատեսված ՍԴ չունենք, Հրայր Թովմասյանն արձագանքեց․ «Սա նշանակում է, որ մենք պետություն չունենք։ ՍԴ-ն մի մարմին է, որով աշխատում է ողջ պետական համակարգը։ Եթե չունենք ՍԴ, ապա պետություն չունենք։ Ես երբ ասում եմ, որ պետք է զգույշ լինել արտահայտությունների մեջ, նաեւ նման արտահայտությունները նկատի ունեմ։ Մի օր կգան եւ կասեն՝ դուք չեք ունեցել ՍԴ եւ այս 100 միլիոնը իրավունք չունեիք վերցնելու»։

Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե չկա դատավոր որ իր ասածը չանի, Թովմասյանն արձագանքեց․ «Հայաստանում չի կարող լինել մի դատավոր, որ իր ասածը անի։ Ֆորմալ առումով կարող են լինել մարդիկ, որ իր ասածը կանեն, բայց բովանդակային առումով այդ մարդիկ ինձ համար այլեւս դատավոր չեն: Դատավորի էությունն այն է, որ նա ոչ մեկի ասածը պետք է չանի»։

Թովմասյանն ասաց, որ իր համար անհասկանալի է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքի նպատակը․ «Նախագահի ստորագրելուց հետո «պատահական» զուգադիպությամբ ՍԴ-ում հայտվում է ՀՔԾ քննիչը։ Ես ուզում եմ հասկանալ, թե որն է շտապելու պատճառը, ո՞վ էր ընկել ձեր հետեւից, որ արագացված ռեժիմով քննարկեցիք, ինչո՞ւ 2 ամիս, ինչ-որ բաների հետ է գուցե կապված։ Իսկ մի պահ մտածե՞լ եք՝ դրանից հետո ի՞նչ է լինելու, ինչո՞ւ չեք գրել, որ թոշակի անցնելուց հետո դատավորները շարունակում են պաշտոնավարել, մինչեւ նոր մարդկանց նշանակումը, հակառակ դեպքում կարող եք ՍԴ իրական ճգնաժամ ստանալ։ Երկու դատավորով չեն կարող գործ քննել։ Իսկ կարո՞ղ է արտահերթ ընտրություն լինի եւ արդյունքները ոչ մի տեղ չկարողանաք վիճարկել, նոր վարկ ստանալու անհրաժեշտություն լինի, չկարողանաք, մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգը քանդվի, որովհետեւ ՍԴ գոյություն չունի»։

դիտվել է 812 անգամ
Լրահոս
Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու համար «Վաղը կարող է մտքով անցնի, որ մարդկանց ինքը պետք է դատի». «Իրավունք» Նիկո՛լ, երբ խոսում ես 500 մլն․ դոլարի մասին, գիտե՞ս՝ ինչ պետք է անել․․․ (video) Ի՞նչ կոմպրոմատներով է Եկեղեցուն «հաթաթա» տալիս Փաշինյանը. «Իրավունք» Կասկադի սրճարաններից մեկում օտարերկրացիները ծեծի են ենթարկել հային. «Իրավունք» Վեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Times of Israel. Իսրայելի ռազմաօդային ուժերը հինգ հարված են հասցրել Իրանին Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Իսրայելը տասնյակ հազարավոր պահեստազորայիններ է մոբիլիզացնում Իրանին ուղղված հարվածներից հետո +36 աստիճան․ եղանակն՝ առաջիկա օրերին Սուրբ Եկեղեցում առհավետ միմիայն ճշմարտությունն է․ Հայր Ասողիկ Կարապետյան Տարբեր ուղղություններով առաջ կմղենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը․ Բեգլարյան Ակնհայտ է՝ Իրանի հարվածը լինելու է բազմաշերտ և նորագույն հրթիռների օգտագործմամբ. իրանագետ Իսրայելի հարվածի արդյունքում հնարավոր է սպանվել է նաև Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին. մամուլ Իրանը սկսել է պատասխան գործողությունը՝ ավելի քան 100 ԱԹՍ ուղարկելով Իսրայելի վրա Իրանի և Իրաքի օդային տարածքների պատկերն այս պահին (լուսանկար) Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am