Բերման են ենթարկվել «Բազազ Արտեմը», «Գնդլիկ Բոքոնիկը», «Վինի Թուխը», «Պոչատ աղվեսը», «Կացին ախպերը», «Պույ-պույ մկնիկը» և այլ մականունավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Վանաձոր քաղաքում իրականացրել են «Ճռռիկ-վռռիկ» օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք Վանաձոր քաղաքի «Հայքի» հրապարակում գտնվող քաղաքացիների և բնակչության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, այն է՝ ավտոմեքենաներով բարձր արագությամբ վարելու ընթացքում արգելակել են, կատարել մի քանի պտույտներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին «ճռռիկ-վռռիկ» անողներին ու նրանց տրանսպորտային միջոցները։

Նրանք են՝ Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Գարիկ Սարոյանը, ով եղել է ВАЗ 2121 մակնիշի 34 QL 746 համարանիշի ավտոմեքենայով։ Մյուսը եղել է Աշոտ Ավետիքյանը, ով եղել է Mercedes մակնիշի 77 VD 707 համարանիշի ավտոմեքենայով։ Մյուսը եղել է Արթուր Արզումանյանը, ով եղել է Mercedes մակնիշի 36 AM 396 համարանիշի ավտոմեքենայով։ Մյուս «ճռռիկ-վռռիկ» անողը եղել է Արթուր Պարանյանը՝ Mercedes մակնիշի 35 OO Z 978 համարանիշի ավտոմեքենայով։ Ա. Պարանյանի հետ եղել է նաև 20-ամյա Կարեն Պարանյանը, ով, ըստ տեղեկությունների, մի քանի պտույտ «ճռռիկ-վռռիկ» անելուց հետո ավտոմեքենան հանձնել է Ա. Պարանյանին, ով, իր հերթին, նույնպես «ճռռիկ-վռռիկ» է արել։ Մյուսը եղել է Արտակ Մեցոյանը, ով վարել է Mercedes մակնիշի 36 PT 899 համարանիշի ավտոմեքենան, սակայն, ըստ տեղեկությունների, «ճռռիկ-վռռիկը» կատարել է 26-ամյա Էդուարդ Մեցոյանը։ Մյուս «հերոսը» եղել է Արսեն Արոյանը, ով եղել է ВАЗ 2107 մակնիշի 35 VA 810 համարանիշի ավտոմեքենայով, սակայն կան տեղեկություններ, որ այն վարել է նաև 29-ամյա Արսեն Արոյանը։ Մյուս «հերոսը» եղել է Հովիկ Բեգլարյանը՝ BMW մակնիշի 46 PO 046 համարանիշի ավտոմեքենայով։ BMW մակնիշի 35 DG 899 համարանիշի ավտոմեքենայով «գաստրոլներ է տվել» Ռաֆայել Գալուստյանը։ Կան կասկածներ, որ նշված ավտոմեքենան վարել է նաև 23-ամյա Արտյոմ Գալուստյանը։ Իսկ BMW մակնիշի 36 ՏC 502 համարանիշի ավտոմեքենան վարել է Նարեկ Մարգարյանը։ Opel մակնիշի 77 DR 677 համարանիշի ավտոմեքենան վարել է Կորյուն Անտոնյանը։ BMW X5 մակնիշի 02 XX 015 համարանիշի ավտոմեքենան վարել է Հենրիխ Խաչքալյանը։ ВАЗ 2106 մակնիշի 34 ԼP 228 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզվում է։ Իսկ Mercedes մակնշի 75 ZZ 755 համարանիշի ավտոմեքենան վարել է Արտակ Ունանյանը։ Հայտնաբերված ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի պահպանովող հատուկ տարածք և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերված ավտոմեքենաներն ու նրանց վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նշված բոլոր անձինք կասկածվում են խուլիգանություն կատարելու և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու եջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «ճռռիկ-վռռիկ» անողները Վանաձորում հայտնի մի շարք մականունավորներ են, որոնց մի մասն ավեի շատ հայտնի է «Վինի Թուխ«», «Լեոպոլդ կատու», «Պույ-պույ մկնիկ», «Պոչատ աղվես», «Ձախորդ Փանոս», «Շուրա Բալագանով», «Պանիկովսկի», «Միստր Իքս», «Կացին ախպեր», «Գնդլիկ բոքոնիկ». «Բազազ Արտեմը», «Լոռեցի Սաքոն», «Ցռան Վերգո» մականուններով։ 

դիտվել է 1012 անգամ
Լրահոս
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետ կոչվածներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք․ Հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Մեսչյանը չկա, չկա Երնջակյանը, Խանդիկյանը եւ էլի շատ վախկոտներ ու նիկոլական գործիչներ Վախենալու բանից պետք է վախենալ Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել է Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում․ 47-ամյա ծննդկան է մահացել Թուրքիան ավարտել է հարվածային ԱԹՍ-ների մատակարարումը Լեհաստանին Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան Սև ծովում նավ է խորտակվել «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գեւորգ Դանիելյան Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին Եղանակը Հայաստանում Արևմուտքն օգտագործում է ռուսական սպառնալիքի առասպելը` սպառազինությունների մրցավազքը մեծացնելու համար. Լավրով Սպաներից մեկն ասեց` այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Պահեստազորի սպաների հետ հանդիպումն ավարտվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am