Մարզադաշտի մոտակայքում, ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը
Հունվարի 17-ին՝ ժամը 02:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիլիկիա թաղամասում՝ մարզադաշտի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:55-ին, մարվել՝ 02:58-ին: Ամբողջությամբ այրվել է «BMW X6» (վարորդ՝ Վահան Ծ.) մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: