Նոր մանրամասներ աղմկահարույց փախուստից. սգո սրահում ՌՈ ծառայողները հայտնաբերել են զորամասից փախուստի դիմաց զինվորականին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության վարչության ծառայողները, համագործակցելով Գյումրու ՌՈ իրենց գործընկերների հետ, լայնամասշտաբ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում գործող սգո սրահում հայտնաբերել են և բերման են ենթարկել Մաստարա գյուղում հաշվառված, այս տարվա դեկտեմբերի 16-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից ՀՀ քր. օր. 177 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետի, 177 հոդ. 3-րդ մասի 1.1 կետի և 361 հոդ. 1-ին մասի մեղադրանքներով հետախուզվող 21-ամյա Շանս Ավետիսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շ. Ավետիսյանը ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամասից դիմել էր փախուստի: Գյումրիի ռազմական ոստիկանության աշխատակիցները նրան հայտնաբերել են Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում և բերման ենթարկել ռազմական ոստիկանության մեկուսարան: Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ Շ. Ավետիսյանը նախկինում 2 անգամ դատապարտված է եղել: