Հայամետներն ընդդեմ ԱՄՆ նախագահի. Թրամփի իմփիչմենթն ընդունվեց

230 կողմ քվեներով, դեմ՝ 197-ը, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տունը ժամեր առաջ իմփիչմենթ հայտնեց նախագահ Թրամփին` իշխանությունը չարաշահելու համար, րոպեներ անց ձայների գրեթե նույն հարաբերակցությամբ հավանության արժանացավ նաև նախագահին առաջադրված երկրորդ` Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքը:

Այսպիսով, Դոնալդ Թրամփը դարձավ Ամերիկայի պատմության մեջ չորրորդ նախագահը, ով իմփիչմենթի է ենթարկվել Ներկայացուցիչների տանը: Այս ճանապարհով են անցել նաև ԱՄՆ-ի նախագահներ Բիլ Քլինթոնը՝ 1998-ին, և Էնդրյու Ջոնսոնը` 1868-ին, նրանցից որևէ մեկի դեպքում, սակայն, գործընթացն ավարտին չի հասել, և Նահանգների պատմության մեջ որևէ նախագահ մինչ օրս պաշտոնանկ չի արվել իմփիչմենթի միջոցով:
Էնդրյու Ջոնսոնին իմփիչմենթի ենթարկելու պատճառը, Կոնգրեսին հակառակվելով, ռազմական նախարարին աշխատանքից ազատելն էր։ Դատապարտումից նա ազատվեց մեկ ձայնի շնորհիվ։ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական ներկայացրեց, նախքան Ներկայացուցիչների պալատը կքվեարկեր իմփիչմենթի հոդվածները, որոնցով նա մեղադրվում էր հակադիր քաղաքական կուսակցության գլխավոր շտաբում կատարված կողոպուտի հետաքննությունը խոչընդոտելու համար։ Իսկ Բիլ Քլինթոնի դեմ իմփիչմենթ ներկայացվեց, երբ նա ստեց՝ հերքելով Սպիտակ տանը փորձաշրջան անցնող աղջկա հետ սեռական կապը։ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց իմփիչմենթին, սակայն 1999թ․ Սենատը արդարացրեց նրան։

Դոնալդ Թրամփի իմփիչմենթը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա ստիպել է Ուկրաինայի կառավարությանը հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդի նկատմամբ։

Պատմական այդ քայլից առաջ օրենսդիրները երկար ու թեժ բանավիճեցին, ավելի քան 8 ժամ շարունակված քննարկումների ընթացքում դեմոկրատները մեկը մյուսի ետևից նախագահ Թրամփին մեղադրում էին դավաճանության ու Սահմանադրությունը ոտնահարելու մեջ: «Որևէ մեկն օրենքից վեր չէ, մտածեք ոչ թե Թրամփի, այլ` Միացյալ Նահանգների ու ամերիկյան Սահմանադրության մասին», - հորդորում էին ընդդիմախոսները:

Դեմոկրատների ազդեցիկ ներկայացուցիչ, Հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն է՛լ ավելի հեռուն գնաց ու պնդեց` նախագահ Թրամփը վտանգավոր է ամերիկյան ժողովրդավարության համար: «Մեր ժողովրդավարությունը վտանգի տակ է, բայց մենք ունենք դեղամիջոց, որ կտակել են մեզ մեր երկրի հիմնադիրները հենց այսպիսի դեպքերի համար` դա իմփիչմենթն է: Հարցն ընդամենը այն է, թե արդյոք մենք կօգտագործենք այդ դեղամիջոցը», - դիմելով գործընկերներին՝ հայտարարեց Շիֆը, պնդելով` Թրամփը զոհաբերել է ազգային շահը, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծի իր համար նախագահական հաջորդ ընտրություններում:

Աղմկահարույց այս քննությունը սկիզբ առավ Միացյալ Նահանգների նախագահի ու Ուկրաինայի նորընտիր առաջնորդի հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Ընդդիմախոսները պնդում են` Թրամփն այդ զրույցի ընթացքում փորձել է ճնշում գործադրել Զելենսկու վրա` պահանջելով քրեական հետապնդում սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ:

Ինքը` Թրամփը, կտրականապես հերքում է այս մեղադրանքները: «Քրիստոսի ընդդիմախոսներն ավելի արդար էին, քան դեմոկրատները` նախագահ Թրամփի հանդեպ», - քվեարկությունից առաջ հայտարարեց հանրապետական Բերի Լոուդերմիլքը` գործընթացը որակելով ամոթալի խարան Նահանգների պատմության մեջ:
Հիմա արդեն, երբ դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների տունը հավանություն է տվել իմփիչմենթին, հարցը պետք է փոխանցվի Կոնգրեսի վերին պալատ` Սենատ: Այստեղ մեծամասնությունը Թրամփի կուսակից հանրապետականներն են, վերջիններիս առաջնորդն արդեն իսկ զգուշացրել է` իրենց շարքերը կուռ են, նախագահի պաշտոնանկությունը` իսպառ բացառված:

Այսպես, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում երկրի նախագահ Դոնալդ Թրամփին անվստահության քվե հայտնելու՝ նրան իմփիչմենթի ենթարկելու հանգամանքն արդեն վաղուց էր համարվում անխուսափելի։

Ո՞րն է շարունակությունը։ Շարունակությունը Կոնգրեսի վերին պալատում է՝ Սենատում, որտեղ արդեն կանցկացվի դատավարություն, ինչպես նախատեսված է երկրի սահմանադրության մեջ։ Սահմանադրությունը Ներկայացիցիչների պալատին տալիս է «իմփիչմենթի լիակատար իրավունք», ինչպես նաև մեղադրանքներ ներկայացնելու իրավունք։ Սակայն Սենատն է, որն անցկացնում է դատավարություն և այն ունի նախագահին հանցագործությունների համար դատապարտելու լիազորություն։
Նկատենք, որ բազմաթիվ վերլուծաբաններ վստահ են, որ Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի ենթարկվելուց հետո, Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակից հանրապետականները, նախագահին չի դատապարտի ու նա կշարունակի իր աշխատանքները երկրի նախագահի պաշտոնում։

Հավելենք նաև, որ հայամետ Նենսի Փելոսին և Ադամ Շիֆն են կանգնած Թրամփի իմփիչմենթի գործընթացում: Դեռ ամիսներ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը, ինչպես նաև բոլորը, ովքեր մասնակցել են իր դեմ դավադրությանը, արժանի են պաշտոնանկության` հանցագործությունների և պետական դավաճանության համար:

«Նենսի Փելոսին տեղյակ է եղել խորամանկ Ադամ Շիֆի` Կոնգրեսի և ամերիկյան ժողովրդի դեմ գործած բոլոր խարդախությունների և ստերի դեպքերի մասին: Ես կարծում եմ, որ նրանք և բոլոր այն անձինք, ովքեր մասնակցել են այդ դավադրությանը, պետք է պաշտոնից ազատվեն»,- գրել է Թրամփը Twitter-յան իր էջում:

Հիշեցնենք նաև, որ Թրամփի` Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցը հայտնվեց համընդհանուր ուշադրության կենտրոնում՝ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, որ հեռախոսազրույցը հետախուզության աշխատակցին անհանգստացնող է թվացել, և նա այդ մասին բողոք-դիմում է ուղարկել ղեկավարությանը: Ավելի վաղ հրապարակվել էր հեռախոսազրույցի ձայնագրությունը, այնուհետև` նշված բողոքը: Հաստատվել է, որ Թրամփը Զելենսկուն խնդրել է հետաքննություն իրականացնել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնից ազատման հանգամանքների վերաբերյալ: Շոկինը հետաքննություն էր իրականացնում ուկրաինական Burisma Group ընկերության գործունեության վերաբերյալ, որի տնօրենների խորհրդի կազմում էր նաև նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1345 անգամ
Լրահոս
Լոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավոր Պայքարի նախնական արդյունքների մասին Ստի դեմ պայքարի երթով` երիտասարդ հոգևորականի առաջնորդությամբ երիտասարդները շարժվեցին Հանրապետության Հրապարակ Ադրբեջանն ասում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, ողջ Հայաստանը տանք ու խաղաղ իրենց տիրապետության տակ ապրե՞նք. Դանիելյան ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ Հայ Առաքելական եկեղեցու մասնիկն եմ, սա պայքար է հանուն հայի լինելու, հայրենիքի, իրական խաղաղության․ Մետաքսե Հակոբյան «Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ Զաքարյան ՔՊ-ից արձագանքել են Սրբազանի «սուրճ խմելու» առաջարկին Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ Սրբազան Տեր Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժման լուրերի արձագանքը պարսկատառ մամուլում․ Տիգրան Դավուդյան Արարատի մարզում պարեկները արհամարհած ունեն Ներքին գործերի նախարարի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի հանձնարարականները Շուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէ Վերջին տարիներին երկրում իշխել է սուտը, կեղծիքը, ատելությունը․ հասարակությունը պետք է իր աչքերը բացի Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին Դա հայկական պետության օգտին չէ. Անդրեյ Կլիմովը՝ Հայաստանի հինգ մարզերից ռուս սահմանապահների հեռանալու մասին Ռուս սահմանապահներն ապահովել են Հայաստանի սահմանի թիկունքը. Կոնստանտին Սիվկով Այս լուսանկարը չհուսալքվելու, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին է․ Վարդան Ոսկանյան Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Մենք մեծ գին ենք վճարում որպես պետություն, որպես ազգ, որ այս իշխանությունը պահպանվի. Վիկտոր Սողոմոնյան Երևանում ծառերը տապալվել են` վնասելով ավտոմեքենաներ և էլեկտրական լարեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am