Բյուջեի վրա հույս չդնեք

Նախորդ շաբաթ Ազգային ժողովն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեն, որին կողմ քվեարկեց միայն Իմ քայլը խմբակցությունը:

Ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորները նախապես հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու, այդպես էլ արեցին` թերևս չուզենալով կիսել 4,9 տոկոս աճի հեռանկարով տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախապես բյուջե 2020-ը բնութագրել էր որպես պահպանողական, ըստ ամենայնի սրտնեղեց այն փաստից, որ բացի իր թիմից, ոչ ոք գալիք տարվա բյուջեի մասին դրական խոսքեր չի ասում: Աժ-ում գալիք տարվա բյուջեի վերաբերյալ իր ամփոփիչ խոսքում նա հայտարարեց, թե 2020-ի բյուջեն գնահատում էր որպես հեղափոխական:
Տարիներ շարունակ Հայաստանի պետական բյուջեի հիմքում դրված է եղել տնտեսական աճի ավելի մեծ կանխատեսում. Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մենք ունեինք երկնիշ տնտեսական աճ: Այդ տարիներին ամբողջ երկրով մեկ լայնածավալ շինարարություն էր ընթանում, բայց տնտեսական հեղափոխության մասին խոսք չկար: Անգամ 2009-14 թվականների տնտեսական ճգնաժամի տաիրներին Սերժ Սարգսյանի կառավարման տարիներ, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, բյուջեում տնտեսական աճի կանխատեսումը 7 տոկոսից պակաս չի եղել: Հետագայում արդեն 5 տոկոսի կանխատեսմամբ պլանավորվող բյուջեները, որպես կանոն, կատարվում էին ավելի բարձր ցուցանիշներով, բայց այդ տեմպերով զարգացումը երբևէ որևէ մեկը հեղափոխական չէր անվանում: Բայց հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել. արի ու տես, որ մարդիկ 4,9 տոկոս աճով տնտեսական հեղափոխություն են իրագործում:

Մարդկանց կյանքում 2020 թվականի բյուեն բերելու է շատ աննշան փոփոխություն` նվազագույն աշխատավարձը 55 հազարից կդառնա 68 հազար, միջինը 3-4 հազար դրամով կավելանան կենսաթոշակները, մոտ այդքանով էլ ուսուցիչների մի հատվածի աշխատավարձերը: Ինչպես հայտնի է, ուսուցչի նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար սահմանվել է 108 հազար դրամ` մեկ դրույքի համար, որը հարկային պահումներից հետո կկազմի մոտ 80 հազար դրամ: Սրա արդյունքում կբարձրանա փոքր դպրոցներում աշխատող մանկավարժների աշխատավարձը, որքան այս պահին դրանից ցածր են ստանում: Համենայն դեպս, նման ուսուցիչների թիվը մեծ չէ: Համահարթ եկամտահարկի միասնական 23 տոկոս դրույքաչափի սահմանումից հետո 150 հազար դրամից բարձր եկամուտները նախկին 26 տոկոսի կհարկվի 23 տոկոսով: Այսինքն` մարդկանց աշխատավարձերի 150 հազար դրամը գերազանցող հատվածի համար 3 տոկոսով ավելացում կլինի: Այսքանով էլ թերևս կավարտվի բարձրացումների ակնկալիքը: Փոխարենն արդեն հայտարարվել է, որ հունվարից ավելի քան 700 անուն ապրանքատեսակ թանկանալու է, այդ թվում թռչնի միսը, տավարի միսը, բուսական յուղը, առաջնային սպառման մի շարք ապրանքներ: Ահա այսպիսի թվերի ու կանխատեսումների պարագայում դուխով տնտեսական հեղափոխություն ենք անում:

 


Հայկ Դավթյան

դիտվել է 2641 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am