Ադրբեջանի հետ պիտի խոսենք իր լեզվով, Արցախի և Հայաստանի միջև օր առաջ պետք է ռազմաքաղաքական դաշինք կնքվի. Արցախի ԱԺ փոխխոսնակ

Ադրբեջանն ուժի սպառնալիքի լեզվով պատասխանեց Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հիմնախնդիրը երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակով լուծելու վերաբերյալ նախաձեռնությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով պաշտոնական Բաքվի կողմից ԵԱՀԿ Նախարարների խորհրդի անդամներին ներկայացրած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթին, որում Ադրբեջանը հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է համարում միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության համատեքստում:

«Երեք ժողովուրդների համար ընդունելի լուծումը ցանկալի գաղափար է, բայց՝ չաշխատող: Այդ գաղափարը ներկա իրողությունների հետ համահունչ չէ, մենք չենք կարող մշտապես բարի ցանկություններ ներկայացնել, փափուկ խոսել, երբ հարևանը մշտապես խոսում է ուժի սպառնալիքի լեզվով: Ադրբեջանը 1994-ի զինադադարի ստորագրումից առ այս պահը ոչ միայն Արցախի մասին է խոսում, այլև՝ Զանգեզուրի, Երևանի»,-մանրամասնեց Վահրամ Բալայանը:

Նրա խոսքով ՝ Ադրբեջանի ներկայացրած փաստաթղթի, հոխորտանքների պատասխանը կլինի օր առաջ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը:

«ՀՀ-ն այդպես ավելի անխոցելի կլինի նաև դիվանագիտության ասպարեզում, մյուս կողմից էլ Ադրբեջանը հստակ կհասկանա, որ երկու հայկական հանրապետություններն էլ մշտապես պատրաստ են դիմակայելու Ադրբեջանի ռազմական հռետորաբանությանը, և պատերազմի դեպքում երկու-երկու հայկական հանրապետությունների ժողովրդին պաշտպանելու»,-նկատեց նա՝ հավելով, որ ռազմաքաղաքական դաշինքի կնքման ուղղությամբ այս պահին տեսանելի ոչ մի գործընթաց չկա:

Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հայտարարությանն առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի իրական սպառնալիք կա, ԱՀ ԱԺ փոխխոսնակն ասաց.

«Էսկալացիայի վտանգ միշտ կա: Եթե զանգեն, ասեն, որ մեկ ժամից ռազմական գործողություններ են սկսում, ես դրանից չեմ զարմանա, այստեղ ապրող յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ սահմանապահ է և պարտավոր է համարժեք իրեն դրսևորել: Սա է իրականությունը, չենք կարող փափուկ բարձը դնել մեր գլխի տակ ու ասենք բանակցում են, պատերազմ չի լինի: Էսկալացիայի վտանգը միշտ կա, լարվածությունը միշտ կա, այն արտահայտվում է սահմանին, ինչպես նաև դիվանագիտության մեջ տարբեր փոխհրաձգությունների տեսքով, հիշենք՝ ապրիլյան պատերազմը»,-նկատեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 3.5 ժամ տևած հանդիպումից որևէ դրական տեղաշարժ կարո՞ղ ենք ակնկալել, Վահրամ Բալայանն ասաց.

«Ես ընդհանուր առմամբ կողմնակից եմ, որ հանդիպումներ լինեն, որովհետև եթե չեն խոսում, ապա նրան հաջորդողը պատերազմն է, բանակցել պետք է, բայց ակնկալել, որ էական բան կլինի, այդպես չէ: Համոզված ենք, որ հայ ժողովուրդը միայն ու միայն բանակը, պետականությունը հզոր պահելու, ժողովրդական ինստիտուտները հզորացնելու մասին պետք է մտածի»,-եզրափակեց նա:

դիտվել է 386 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am