Վայոց Ձորում վնասվածք ստացած փոխգնդապետի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են կյանքի համար
«Քիչ առաջ այցելեցի մոտ մեկ շաբաթ առաջ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի ընթացքում մարմնական վնասվածք ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի ու առողջության համար: Առողջություն եմ նրան մաղթում, իսկ նրա հարազատներին տոկունություն»:
Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից