Քաղաքացին դիմել է ոստիկանություն, որ Իջևանի քաղաքապետը ապօրինի ներխուժել է իր սեփական տարածք ու հարձակվել կնոջ վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09:15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Վալերի Մելիքբեկյանից, ով հայտնել է, որ Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն սեականության իրավունքով պատկանող տարածքում Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի աշխատակիցների այդ թվում՝ կոմունալ բաժնի, ապօրինի գործողություններ են կատարում տարածքում և հարձակվել են տան անդամների վրա:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանամունքի հետաքննիչի գլխավորությամբ: Արդեն ոստիկանությունում Վ. Մելիքբեկյանի կինը՝ Իջևանի բնակիչ, 51-ամյա Նարինե Մելիքբեկյանը հայտնել է, որ նույն օրը իրենց ընտանիքին պատկանող հողամասում շինարարների դեմ ակցիա իրականացնելու ժամանակ Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանը մի քանի անգամ հարվածել է իր թիկունքին, ինչի պատճառով էլ իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 23-ին Իջևան քաղաքի բնակիչ, Իջևանի ավագանու անդամ 56-ամյա Վալերի Մելիքբեկյանը դիմել էր կայքին և խնդրել կառավարության, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը, որպեսզի վերջ դրվի Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի կողմից պաշտոնական դիրքի օգտագործումը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վ. Մելիքբեկյանն ասել էր. «2014-16 թվականներին որպես 50 տոկոս բաժնեմաս ձեռք եմ բերել Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գործող տարածքը: Բաժնետեր ընկերոջս հետ որոշել էինք 50-ից ավելի աշխատատեղով առևտրի կենտրոն կառուցել այդ հատվածում: Ամեն ինչ հարթ էր գնում մինչև այն պահը, երբ Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանը տարբեր մարդկանց միջոցով հորդորում էր, որ այդ տարածքը վաճառեմ իրեն: Իմ մերժումներից հետո սկսվեցին իսկական արհեստական խոչընդոտներ ստեղծվել քաղաքապետի կողմից: Տարիներ շարունակ ամբողջ օրերս անցկացրել եմ դատարանների դռներում: Քաղաքապետը դիմել էր դատարան, որտեղ ի օգուտ վճիռ էին կայացրել, հետո ամենաբարձր ատյաններ ես եմ դիմել ու բոլորը որոշում են կայացրել ի օգուտ ինձ ու երբ փորձեցինք սկսել աշխատատեղի բացման ուղղությամբ աշխատանքներ կատարել, քաղաքապետը նորից սկսեց արհեստական խոչընդոտներ ստեղծել: Բաժնետեր ընկերս նադայել լինելով քաղաքապետի քայլերից , դուրս եկավ ու 2019 թ.-ից որպես 100 տոկոս բաժնետեր ես եմ հանդես գալիս: Քաղաքապետի ապօրինության մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին, որտեղ էլ քննություն է կատարվել ու նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Բայց միևնույն է ՝ քաղաքապետը 2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու պնդում է, որ կյանքի գնով էլ լինի, էդ տարածքը իրենով է անելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միշտ հայտարարում է, որ Հայաստանում անցել է զոռբայությունը, մարդիկ պաշտպանված են օրենքով ու նրանք կարող են ազատ՝ օրենքի շրջանակում, զբաղվել ցանկացած բիզնեսով: Հիմա ինչ է ստացվում. Ես ուզում եմ աշխատատեղեր ստեղծել, իսկ Իջևանի քաղաքապետը առաջնորդվում է զոռբայությամբ, խլոցիով: Սաղ Իջևանն էլ գիտի, որ էս տարածքում առևտրի կենտրոն սարքելուց հետո 50-60 աշխատատեղ է բացվելու: Կոչ-խնդրանքս ուղղում եմ վարչապետ Ն. Փաշինյանին, որպեսզի իր հանձնարարությամբ ուսումնասիրեն այս խնդիրը ու կհամոզվեն, որ պետական պաշտոնյան, օգտագործելով պաշտոնական դիրքը, անհարկի արհեստական խոչընդոտներով փորձում է մեզանից խլել մեզ պատկանող հողատարածքը: Հուսով ենք , որ կառավարությունը օպերատիվորեն կարձագանքի մեր բարձրացրած խնդրին և վերջապես կլուծվի այս խնդիրը», նշել էր Վ. Մելիքբեկյանը:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

դիտվել է 1095 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am