Արայիկ Հարությունյանին հորդորում ենք օր առաջ հրաժարվել այդ մտքից

ՇՊՀ դասախոս Վարդան Սրտաշյանը դիմում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին. «Այն բանից հետո, երբ նախարարը ազգային ժողովում կրկին խոսեց ՇՊՀ-ն լուծարելու հնարավորությունից, երբ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ իմանալով հերթական խայտառակության մասին, առաջարկեց ուսանողադասախոսական անձնակազմին հետամուտ լինել բուհի խնդիրների լուծմանը, որոշեցի վերջապես խախտել լռությունը։ Ես որպես բուհում 6 տարի սովորած ուսանող և այժմ էլ դասավանդող դասախոս, քաջ տեղյակ եմ ներքին խնդիրներից, որոնց մասին այլևս բարձրաձայնելու եմ։ Խնդիրը, սակայն, սոսկ տեղային չէ։ ՇՊՀ ճգնաժամը հստակ արատացոլումն է երկրում և մեր հասարակության ներսում տիրող արատավոր բարքերի, որոնցից օր առաջ պետք է ազատվել։

Նախ անդրադառնամ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։ Թավշյա հեղափոխությունը ենթադրում էր հնից ազատում, դա բոլորս ենք հասկանում։ Սակայն հնից ազատվելուց զատ, պետք է կառուցել նորը։ Մենք (Իմ համալսարանը շարժումը) հետամուտ էինք եղել հանունի պայքարին։ Մշակվել էր պիլոտային ծրագիր՝ բուհը, հետագայում նաև ՀՀ կրթական համակարգը ճգնաժամից դուրս բերելու համար։ Ծրագիրը կյանքի կոչելու և սեփական միտումների մաքրությունը ցույց տալու համար, մենք հրաժարվեցինք ռեկտորի ընտրության համար տարվող պայքարից՝ առաջարկելով ցանակացած թեկնածուի վերցնել մեր ծրագիրն ու կյանքի կոչել։ Սակայն … Սա ասում եմ այն բանի համար, որ մարդիկ տեսնեն՝ քանդելուց, լուծարելուց, հարմարվելուց զատ անհրաժեշտ է մտածել կառուցման ու ստեղծման մասին, ինչը կարծես հեռու է ոլորտի պատասխանատուներից:

Ավելին, նկատելի է, որ հետևողականորեն ոչնչացվում են հասարակական ու սոցիալական ինստիտուտները: Այլ բան չես կարող ասել, երբ տեսնում ես թե ինչպես փաստաթղթով նախկին, իսկ ոգով ու մտածելակերպով հավերժ «հանրապետականները» սեփական ամբիցիաների համար փլուզում են դասախոսի ինստիտուտը, երբ ուսանողներից փորձում են պատրաստել իբր պայքարող, բայց իրականում սեփական շահերը սպասարկող, ստրկամիտ տեսակ: Դա նույն չարորակ ուռուցքի շարունակությունն է, երբ ժամանակին ընտրակաշառքների բաժնման միջոցով գրեթե ոչնչացրեցին ուսուցչի ինստիտուտը, այդպես էլ կեղծ քաղակծիվիստների միջոցով քայքայում են դասախոսի ինստիտուտը: Իհարկե, այդ չարորակ ուռուցքի վերարտադրության ու տարածման համար իդեալական պայմաններ են ստեղծվել, քանի որ հետհեղափոխական իրավիճակում պատասխանատուներ են դառնում կոմֆորմիստները և ոչ սկզբունքայինները»:

Հ․Գ․ Ինչպես վերը նշվեց՝ ՇՊՀ ճգնաժամն ունի գլոբալ դրդապատճառներ։ Մեզ մոտ ոչ թե որոշների անձնական ամբիցիաներն են խնդիրների պատճառը, այլ բարձրագույն կրթության ոչ նպատակայնությունն է պատճառ հանդիսացել, որ տիրապետեն անձնական խնդիրները և վերարտադրվեն չարորակ ուռուցքները: ՇՊՀ-ն համեմատաբար փոքր համակարգ էր, դրա համար մեզ մոտ ցայտուն արտահայտվեց: Բայց վստահաբար այս խնդիրը սպառնում է ոչ միայն ՀՀ մնացած բուհերին, այլև բոլոր ինստիտուտներին: Դրա համար, ՇՊՀ շուրջ ստեղծված իրավիճակը սոսկ տեղային խնդիր չէ․ Արայիկ Հարությունյանին հորդորում ենք օր առաջ հրաժարվել ՇՊՀ-ն լուծարելու մտքից․ դրանով նա վտանգում է ոչ միայն հանրապետության ամենահին բուհերի մեկի ներկան ու ապագան, այլև Նոր Հայստանի կառուցման ընթացքը:

Հ․Գ․Գ․ Հարգելի Նիկոլ Փաշինյան, հինը մերժելուց հետո եկել է նորը ստեղծելու պատմական պահը, սույն խնդիրը լոկ տեղային խնդիր չէ և նմանատիպ հարցերի ճիշտ լուծումից է կախված հեղափոխության հետագա հաղթական ընթացքը»։

Նշենք, որ ՇՊՀ-ի հանրույթն ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել՝ ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանի՝ 12.06.2019թ. ԱԺ-ում՝ հանձնաժողովների համատեղ նիստում արված հայտարարության: «Հարգելի պարոն նախարար, ՇՊՀ-ի վերաբերյալ Ձեզ ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է և ընտրողական: ՇՊՀ-ն այսօր ապրում է իր բնականոն կյանքով: Այս տարի նշելու ենք մեր բուհի 85-ամյակը և այսուհետ ընդունելով ժամանակի մարտահրավերները՝ հաստատակամ կերպով Ձեզ հետ նշելու ենք նաև բուհի 90-ամյակը: Ներկայացվող բարոյահոգեբանական լարված մթնոլորտը վատ ղեկավարման և իրականացվող նպատակադիր քաղաքականության հետևանք է, որին երկար ժամանակ չէինք ուզում հավատալ: Որոշ ուժերի հեռահար հավակնությունների և հուսահատ ճիգերի գործադրման արդյունքում բուհի ճակատագիրը զոհասեղանին դնելը Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի համար կունենա կործանարար հետևանքներ: Ակնհայտ է, որ ՀՀ կրթական համակարգը կարոտ է բարեփոխումների, բայց նման վերաբերմունքն աշխատակիցների, սովորողների և 85-ամյա պատմություն ունեցող բուհի նկատմամբ պարզապես չի կարող նպաստել բուհի հետագա զարգացմանը»:

դիտվել է 1573 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am