Հայտնի են առաջին հնգյակի անունները
Այսօր «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, որտեղ պետք է ընտրվի վարչության նոր կազմը: Այս պահին քվեարկությունն ավարտվել է, սպասում են արդյունքներին։
hraparak.am-ին հասած նախնական տվյալներով առաջին հնգյակում են՝
Նիկոլ Փաշինյանը,
Սուրեն Պապիկյանը,
Արայիկ Հարությունյանը,
Արարատ Միրզոյանը,
Հակոբ Արշակյանը։
Հավանաբար կուսակցության վարչության նախագահ կդառնա Սուրեն Պապիկյանը։