Երկար հարցազրույց՝ առանց օրակարգի

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը։ Ճիշտ չի լինի, եթե պնդենք, որ հարցազրույցը բովանդակային չէր. դրանում անդրադարձ կար քաղաքական օրակարգի գրեթե բոլոր հարցերին։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ քառասուն րոպեների ընթացքում այդպես էլ որևէ նոր բան չլսեցինք՝ Նիկոլ Փաշինյանը կա՛մ կրկնում էր նախկինում իր ասած մտքերը, կա՛մ որոշ դեպքերում դրանք խմբագրում ու այլ լույսի ներքո էր ներկայացնում։ Համենայն դեպս՝ հարցազրույցը կրեատիվությունից զուրկ էր։ Որ Հայաստանին պետք է դատական ռեֆորմ՝ ակնհայտ է, սակայն երեկ էլ մենք չլսեցինք, օրինակ, թե որոնք են վարչապետի պատկերացումները, տեսլականն այս հարցում։ Կամ՝ ակնհայտ է, որ քարոզչական մանիպուլյացիան երկրում հասել է անթույլատրելի մակարդակի, սակայն Փաշինյանն այդ թեմայով խոսում էր դիտորդի կարգավիճակում՝ չնկատելու տալով, որ թե՛ տեղեկատվական մանիպուլյացիան և թե՛ անտագոնիզմը շատ դեպքերում նախաձեռնում է հենց իշխանությունը, ինչի վկայությունն է, թերևս, «սևերի» ու «սպիտակների» հայտնի թեզը կամ հասարակությանը սորտավորելու հետևողական փորձերը: Միակ նորությունը, որ ծավալուն հարցազրույցում հայտնեց Փաշինյանը, վերաբերում էր Արտակ Զեյնալյանի հրաժարականի պատճառներին։ Նա «Շանթի» եթերում ասել է, որ նման որոշում կայացվել է իրենց զրույցից հետո: Վարչապետը խոսեց նաև պատճառների մասին: «Մենք զրույց ենք ունեցել և այդ զրույցի արդյունքում նման եզրահանգման ենք եկել: Դրա բացատրությունը հետևյալն է. կառավարությունը կենդանի օրգանիզմ է, և կառավարության առաջ դրված խնդիրները դինամիկ են ու փոփոխվում են ժամանակի ընթացքում: Փոխվում են ոչ միայն խնդիրները, այլև դրանց շուրջ գոյություն ունեցող միջավայրը: Առաջանում է կադրային փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Բարձր եմ գնահատում Արտակ Զեյնալյանին: Երբեմն մեզ մեղադրում են, որ յուրայիններին պահում ենք, մյուսներին` հեռացնում: Երբեմն հակառակն են ասում: Այդ ընկալումները դեռ կան, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Զեյնալյանի պարագայում կա աշխատելաոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Դրանց գնահատման արդյունքում եկել ենք նման եզրակացության»,- ասել է վարչապետը: Ինչպես տենում ենք՝ նույնիսկ այս հարցում որևէ բովանդակային բան վարչապետը չի ասել, ու անհայտ է մնում, թե, ասենք, որ հարցերում են բախվել վարչապետի կամ նախարարի դիրքորոշումները, կամ ի՞նչն էր պատճառը, որ խորհրդարանական ընտրություններից հետո Զեյնալյանը վերանշանակվեց, թեև պարտվել էր նրա քաղաքական թիմը, իսկ հիմա հրաժարական տվեց, երբ առերևույթ որևէ հակասություն տեսանելի չէր Փաշինյանի ու նրա դիրքորոշումներում։ Այս հարցերը պատասխաններ չունեն, համենայն դեպս՝ մենք նախօրեին դրանք չլսեցինք։ Մնում է ենթադրել, որ հեղափոխությունից հետո կադրային քաղաքականությունը Հայաստանում մնում է ամենավիճահարույց հարցերից մեկը։ Ամփոփելով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի թեման՝ նկատենք, որ երկրի ղեկավարները բացառիկ հարցազրույցներ են տալիս, երբ ունենում են կարևոր ասելիք կամ հասարակության տեսակետն են փորձում պարզել օրախնդիր հարցերի վերաբերյալ։ Այս հարցազրույցը նման խնդիրներ չէր լուծում ու ավելի շատ նպատակ ուներ ներկայացնել վարչապետի՝ մեզ արդեն ծանոթ գնահատականները՝ ամփոփ ձևով։ Համենայն դեպս, հասարակության սպասելիքներն ավելի շատ էին, որ կլսենք ավելի հայեցակարգային մոտեցումներ, վարչապետի տեսլականը տնտեսության զարգացման և այլ հարցերի շուրջ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 490 անգամ
Լրահոս
Ոստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես․ Վահագն Չախալյան (video) ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք. Զախարովա Իշխանությունը բանդաներ է ձևավորել․ Ռուբեն Հակոբյան (video) Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ամեն ինչ․ խաղից կշտանալով՝ թողնելու է միայնակ. Զախարովան (video) Այ «օձ խուզող», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Շահինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video) Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video) Փաշինյանին Ոսկեպարից վռնդել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ պետք է կանգնեցնենք Նիկոլին․ Վահագն Չախալյան (video) Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Այսօրվանից դուրս ենք գալիս անհնազանդության՝ միացե՛ք․ Հովհաննես Շահինյան (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Ինչ ասես իմ, կնգաս, երեխեքիս... ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը՝ Ոսկեպարում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am