Պետական գույքն իր ինքնարժեքի 10 տոկոսի գնով վաճառելու գործով Արման Սահակյանը շարունակում է մնալ վկայի կարգավիճակով

Պետական գույքն իր ինքնարժեքի 10 տոկոսի գնով վաճառելու գործով միակ մեղադրյալը շարունակում է մնալ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից: Նրա խոսքով՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը։ Իսկ վարչության նախկին պետ Արման Սահակյանն ունի վկայի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ նա տեղակալը մեղադրվում է Ջրաձորի և Ամասիայի ջրանցքների օտարման գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ կեղծիիքներին առնչություն ունենալու մեջ։

Քրեական գործը քննվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Շիրակի մարզում գտնվող Ջրաձորի և Ամասիայի ջրանցքների, դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված հողամասերի, 7060ք/մ թունելի օտարման ընթացքում չարաշահումներ են հայտնաբերվել։

Մասնավորապես՝ «Անի» ԲԲ ընկերության գլխավոր տնօրենը 2017 թվականի փետրվարի 2-ին գրավոր դիմում է ներկայացրել կառավարությանը՝ խնդրելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող 1882ք/մ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5342ք/մ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060ք/մ թունելը, ջրանցքները սպասարկող կառուցվածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Անի» ԲԲ ընկերությանը։

Դիմումի քննարկումն ու առաջարկությունների ներկայացումը կառավարության կողմից հանձնարարվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, որտեղ գույքի գնահատման պաշտոնական փաստաթղթերում մտցվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ վերոնկարագրյալ գույքի արժեքը նշելով շուկայականից խիստ ցածր՝ 32.531.000 ՀՀ դրամ։

Կատարված կեղծ հաշվարկն ուղարկվել է նույն վարչության օտարման բաժին, որի հիման վրա կազմվել, ապա ՀՀ կառավարության կողմից 13.04.2017թ. հաստատված թիվ 372 Ա որոշմամբ թույլատրվել է 244.600.000 ՀՀ դրամ իրական արժեք ունեցող գույքն ուղղակի վաճառքի ձևով, կեղծ գնահաշվարկի արժեքի 75 տոկոսի չափով՝ 24.965.898 ՀՀ դրամով, օտարել «Անի» ԲԲԸ-ին։

Նշված գործարքի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 160.754.694 ՀՀ դրամի գույքային վնաս և առաջացրել ծանր հետևանքներ։

Ըստ քրեական գործի տվյալների՝ կատարված կեղծիքների ժամանակ վարչության պետի պաշտոնակատարը պաշտոնապես եղել է տեղակալը, իսկ թե որքանով էր նա իրավասու նման զեղծարարության գնալ «ինքնագլուխ», Կառավարությունից եկած հանձնարարականը կատարել կեղծիքներով՝ այլ հարց է։ Համենայն դեպս՝ մեղադրանքն առաջադրված է միայն տեղակալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։

դիտվել է 2161 անգամ
Լրահոս
«Հաղթանակ» դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայալելու արգելք Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվեց «Иди в жопу»․ սա է ձեր մակարդակը․ շարունակելն անիմաստ է․ Լիլիթ Գալստյան (video) Դիմակը պատռվեց․ Հրապարակ «Հրապարակ». Ինչպե՞ս Սամվել Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջ ԱՄՆ-ն պատրաստ է թույլատրել Ես վաղը պարարտ եզ կզոհաբերեմ, որ դուք ինձ շանս եք տալիս. Արթուր Խաչատրյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Դատարանը մերժել է ՀԱԵ-ի փաստաբանական թիմի միջնորդությունը Արման Սարոյանի վերաբերյալ Հրդեհ է բռնկվել կայանված «Opel»-ում. այն վերածվել է մոխրակույտի «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս «Իրական Հայաստան»… Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք Մենք այլընտրանք չունենք․ Փեզեշքիան Դուք ինձ մի՛ բացատրեք, թե ով է դաշնակցականը, առանց հասկանալու խոսում եք հիմա․ Մինասյանը՝ Հակոբ Մովսեսին (video) Ավտոճանապարհներն այս պահին ՔՊ-ն՝ կոռուպցիոն սկանդալների կիզակետում (video) Եւ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից Թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․«Հերիք է ստեք, դուք ոչինչ չեք կարողանում ընկալել»,«Ես վախերով չեմ առաջնորդվում» (video) Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները Մի շարք հասցեներում լույս չի լինելու Երևանում բժիշկները պայքարում են այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 68-ամյա կնոջ կյանքի համար Փորձությունների միջով անցնող Եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ և ճշմարտության մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am