Հայ օսկարակիր գիտնականը՝ նոր նվաճումների ճանապարհին

«Փաստ» օրաթերթը գրում է. »Նանոտեխնոլոգիաների բնագավառում միջազգային փորձագետ, գյուտարար, միջազգային մի քանի հեղինակավոր գիտական կազմակերպությունների անդամ, 200 գիտական աշխատանքների (այդ թվում՝ 20 գյուտ, 4 բուհական դասագիրք և մեկ խնդրագիրք) հեղինակ, նորաստեղծ «ՆանոՀայԹեք» ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շմավոնյանին Հայաստանում, ցավոք, քչերն են ճանաչում: Նա այնքան համեստ է և իր գործերով տարված, որ իր հեղինակած գյուտերի և գիտական նվաճումների մասին նույնիսկ հայ գիտնականներից շատերը չգիտեն: Դրա փոխարեն նա մեծ ճանաչում ունի աշխարհում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից բացի դասախոսություններ է կարդում նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջատար համալսարաններում: Վերջերս Գ. Շմավոնյանը հեղինակել է եվրոպական բուհական եռահատոր դասագրքի «Գրաֆին, երկչափ ատոմական նյութեր և հիբրիդային կառուցվածքներ» բաժինը: Նա նաև միջազգային փորձագետ է խորհրդատվական կազմակերպությունում, անդամ է եվրոպական մի շարք հեղինակավոր գիտակրթական կազմակերպությունների: 2015 թվականին Սիլիկոնյան հովտում, Սան Ֆրանցիսկոյում ՄԱԿ–ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից կազմակերպված «CleanTech Open» ֆորումի և ցուցահանդեսի ժամանակ իր հեղինակած «Գրաֆին և գրաֆինե էլեկտրոնիկա» նախագծի համար Գագիկ և Գայանե Շմավոնյաններն արժանացել են «Մաքուր տեխնոլոգիաների CleanTech օսկար» մրցանակի: Նանոտեխնոլոգիաների ոլորտում իր կողմից հեղինակած նորարարակական մրցանակներն այսքանով չեն սահմանափակվում: Նա մշակել է գրաֆինի և երկչափ նյութերի ու կառուցվածքների ստացման ոչ ավանդական նանոտեխնոլոգիա, որը ներկայում ամենաէժանն է, ամենակարճատևը և ամենադյուրինը: 2016 թվականին իսպանացի գիտնականների հետ համատեղ գրաֆինի զանգվածային արտադրության տեխնոլոգիայի արտոնագիրն է հրապարակվել Իսպանիայում և այն միջազգայնացվել է աշխարհի մոտ 200 երկրներում: Հետաքրքրական է, որ նա ձեռնամուխ եղավ նաև գիտության, նորարարական տեխնոլոգիաների կիրառմանն արվեստի գլուխգործոցների պահպանման գործում: Հայ գիտնականն առաջիններից էր, ով նախաձեռնեց մշակութային ժառանգության արժեքների պահպանումը գրաֆինի միջոցով: Նա ֆրանսիացի գիտնականների և արվեստագետների հրավերով արդեն երկու տարի զբաղվում է «Լուվր» թանգարանի ցուցանմուշները գրաֆինապատելու խնդիրներով: Շմավոնյանի ղեկավարությամբ ստեղծվել է գիտական խումբ, որը զբաղվում է մշակութային արժեքների պահպանությամբ: Գիտնականի կողմից հեղինակած էկոլոգիապես մաքուր, ոչ ավանդական տեխնոլոգիայով ստացված գրաֆինով նախատեսվում է գրաֆինապատել «Լուվրի» ազնիվ մետաղներից, կտավից, փղոսկրից, ճենապակուց, փայտից և այլ նյութերից պատրաստված ցուցանմուշները, ինչը վերջիններս կպաշտպանի խոնավությունից, բակտերիաներից, կոռոզիայից, աղտոտվածությունից և արտաքին այլ ազդեցություններից: Նա այն եզակի մասնագետներից է, ով վերջին 20 տարիների ընթացքում, այցելելով 30 երկիր, հետևողականորեն զբաղվել է նույն գործով՝ նանոտեխնոլոգիաներով և կարողացել է գիտական բարձունքների հասնել միջազգային հարթակներում: Գերազանցելով Նոբել յան մրցանակակիրներ Ա. Գեյմին ու Կ. Նովոսյոլովին, նրա հայտնագործած գրաֆինի ստացման ավելի պարզեցված տեխնոլոգիայի կիրառումը գնալով ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում ողջ աշխարհում: Առաջին երկչափ նյութի՝ գրաֆինի նանոթաղանթների և նանոկառուցվածքների ստացման տեխնոլոգիան շատ կարճ է տևում, ասում է գիտնականը: Չի կիրառվում ո՛չ նանոտեխնոլոգիական սարքավորումներ, ո՛չ բարձր ջերմաստիճան և ո՛չ էլ քիմիական նյութեր: Երկչափ թաղանթն անզեն աչքով տեսանելի չէ, բայց կիրառելի է տարբեր բնագավառներում՝ առողջապահությունից մինչև գյուղատնտեսություն: Ներկայումս Շմավոնյանի տեխնոլոգիայի հիման վրա մի խումբ շվեդ գիտնականներ նոր տեսություն են մշակում: «Ուսումնասիրությունների ողջ ընթացքում, մինչև 2016 թվականի վերջ, ես այդ մասին չեմ բարձրաձայնել: Բայց հիմա, երբ գյուտն արդեն արտոնագրված է, ես դրա մասին խոսելու իրավունք ունեմ: Գյուտը և այլ նորարարական աշխատանքներ իրականացրել եմ արտերկրում, քանի որ մեզ մոտ համապատասխան լաբորատորիաներ չկան: Ներկայումս աշխատում եմ գյուտի ընդլայնման և տարբեր բնագավառներում դրա կիրառման ուղղությամբ: Քանի որ վերջին 20 տարիներին նվիրվել եմ նանոտեխնոլոգիաներին, երբեք չեմ շեղվել իմ ուղուց և գուցե այդ է պատճառը, որ կարողացել եմ նման արդյունքի հասնել: Ցավալին, սակայն, այն է, որ, լինելով բազմաճյուղ ոլորտ, նանոտեխնոլոգիաները ողջ աշխարհում սրընթաց զարգանում են և տարբեր ոլորտներում կիրառություն են գտնում, սակայն Հայաստանը բավականին հետ է մնում ժամանակակից համաշխարհային այս զարգացումներից: Ողջ աշխարհում գիտական միտքը արագ է զարգանում, մինչդեռ Հայաստանում այս ուղղությամբ այն դեռևս տեղում դոփում է: Եթե ես ուսումնասիրություններն արտերկրում իրականացնելու հնարավորություն չունենայի, ես էլ շատերի նման չէի կարողանա հաջողության հասնել»,– ասաց Գ. Շմավոնյանը: Հայաստանի և արտերկրի՝ նանոտեխնոլոգիաներով զբաղվող հայազգի մասնագետներին համախմբելու համար գիտնականը 2018 թվականին ձեռնամուխ եղավ Հայաստանում առաջին նանոտեխնոլոգիական կազմակերպության՝ «ՆանոՀայԹեք» ասոցիացիայի կազմակերպման աշխատանքներին: 14-րդ «ԴիջիԹեք էքսպո–2018» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում ասոցիացիան կազմակերպեց «Նանոտեխնոլոգիաներ ու առաջատար նյութեր» (ՆանոՏուՆ -2018) գիտաժողովը, որտեղ քննարկվեցին Հայաստանում նանոտեխնոլոգիաների և նանոգիտության արդի վիճակը, զարգացման ուղիները և հեռանկարները, իսկ «ՆանոՀայԹեք» ասոցիացիայի տաղավարում ցուցադրվեցին Շմավոնյանի նանոտեխնոլոգիայով Հայաստանում առաջին անգամ ստացված մեկ ատոմական հաստությամբ երկչափ նանոնյութեր, նանոկառուցվածքներ և նանոսարքեր: Կազմակերպության առաջնային նպատակներից է Հայաստանում նանոտեխնոլոգիաների զարգացումը, տարածումը ու կիրառումը խթանելը, ինչը Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելու հստակ ճանապարհներից մեկն է: «Կազմակերպության նպատակներից է նաև Հայաստանում ստեղծել ժամանակակից սարքավորումներով հագեցված նանոտեխնոլոգիական լաբորատորիաների ցանց, որը կնպաստի նանոտեխնոլոգիաների, նանոէլեկտրոնային և նանոգիտական հետազոտությունների իրականացմանը Հայաստանում: Այն իր հերթին ոչ միայն խթան կհանդիսանա Հայաստանում գիտության զարգացման համար, այլև կնպաստի արդյունաբերության, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության, տրանսպորտի և այլ ոլորտների զարգացմանը՝ դարձնելով Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր»,– ասաց Գ. Շմավոնյանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Ներվերս չի հերիքում․ դրանց հարցրեք՝ նավթը դեպի Ադրբեջան որտեղի՞ց է գնում․ քաղաքացի (video) Նիկոլը գնացել է ճաղավանդակներից տեսնելու՝ իրեն ինչ է սպասվում․ Բագրատ Սրբազան (video) Ալիևը վաղն էլ կասի՝ պիտի մերկ, չորեքթաթ դիմացս պտտվեք, ՔՊ-ականները գիտեն՝ ոնց կանեն․ Ավետիսյան (video) Ի՞նչ կլինի, եթե սրանք հանձնեն Տիգրանաշենը․ Բագրատ Սրբազանի լայվը Վայոց Ձորից (video) Կիրակի օրը մարդկության պատմության մեջ ամենաշոգ օրն է եղել Քաշվանք... Փաշինյանը` Նորապատի ճանապարհի մասին (video) Ասադ-Էրդողան հանդիպումը կարող է լինել օգոստոսին. Turkiye gazetesi Ասադ-Էրդողան հանդիպումը կարող է լինել օգոստոսին. Turkiye gazetesi Բագրատ Սրբազանը հանդիպում է Վայոց Ձորի բնակիչներին Նիկոլը Բաքվից ոգևորված կգա, կասի՝ Երևանն էլ է Ալիևինը (video) Հայաստանի Օլիմպիական հավաքականի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Յասիի մրցաշար․ Ավանեսյանը պարտվեց եզրափակչում Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո»-ի վարչության նախկին ղեկավար Մարկ Մանուկյանը Անձնագրայինները դարձել են չարչարանքի վայր. «Առավոտ» Ալիևի հոխորտանքներին ի պատասխան ՝ կես միլիոնից ավել հայեր պետք է վերադառնան Ադրբեջան․ Ալավերդյան (video) Միշելն արեց իր գործը, և աշնանը կհեռանա․ դիտարկում Հուլիսի 29-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Արձակուրդում գտնվող նիկոլն ինչպե՞ս է որոշումներ է ստորագրում ու «աշխատանքային» այցեր կազմակերպում․ Ռոբերտ Մարգարյան Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում․ Fitch-ի կանխատեսումը Օրերից մի օր սեղանին է դրած նաև այս տարածքը հանձնելը․ Բագրատ Սրբազան Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ Այս օրենսդրական դրույթն էլ չի գործում Զգուշացումը եկել է. ռուսները սեպտեմբերին Նիկոլից գործողության են սպասում. Սարգիս Ավետիսյան (video) Երևանում 31-ամյա կինը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, տեսանյութը գումարի,թմրանյութի դիմաց ուղարկել տարբեր օգտատերերի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am