Հերթը հասավ Փյունիկ հիմնադրամին. ԱԱԾ-ն խուզարկել է նախագահի բնակարանը

Hraparak.am-ի տեղեկություններով, ԱԱԾ-ն երեկ այցելել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի մտերիմ ընկեր Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան)՝ Ռոյալ Կլասիկ Հաուզ էլիտար շենքում գտնվող բնակարան։ ԱԱԾ աշխատակիցները բնակարանում փնտրել են զենք-զինամթերք, գումար, սակայն խուզարկության արդյունքում ոչինչ չեն գտել։ Հետաքրքրվել են Ջեմբերջիից, թե որտե՞ղ են համակարգիչները։ Հիմնադրամի նախագահը նշել է, որ տանը համակարգիչ չի պահում, փոխարենը ԱԱԾ աշխատակիցները «ֆլեշկա» են «առգրավել», որում, մեր տեղեկություններով, գործարարի անձնական լուսանկարներն են եղել։ Գաբրիել Ջեմբերջիի տանը արված խուզարկությունը, հավանաբար, կապված է «Երևան» հիմնադրամի գործի հետ։ Քանի որ «Երևան» հիմնադրամը «Փյունիկ»-ի միջոցով բազմաթիվ ծրագրեր է իրագործել, ֆինանսատնտեսական համագործակցություններ են եղել։ Մասնավորապես՝ «Երեւան» հիմնադրամից «Փյունիկին» 2017-ին փոխանցվել է 1 մլն 500 հազար դրամ՝ սիզամարգերի ստեղծում եւ ծաղկապատում իրականացնելու համար։ Ուշագրավ է, որ նույն՝ սիզամարգերի ստեղծման եւ ծաղկապատման համար «Փյունիկը» ֆինանսավորվել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից, եւ այդ նպատակով հատկացվել է 161 մլն 975 հազար դրամ: Քաղաքապետարանը ֆինանսավորել է նաեւ «Փյունիկի» մի շարք այլ ծրագրեր, մասնավորապես՝ սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական եւ հիշատակի օրերին աջակցություն ցուցաբերելու համար հատկացրել է 65 մլն դրամ, ջրային կառույցների շահագործման եւ պահպանման համար՝ 28 մլն, տոնական ձեւավորման համար՝ 19 մլն 740 հազար դրամ: Այսինքն՝ միայն Երեւանի քաղաքապետարանից «Փյունիկին» 2017-ին փոխանցվել է շուրջ 275 մլն դրամ:

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am