«Համբալն ու դիշովկեն դու ես, արա». Նիկոլ Փաշինյանը Շմայսին. տեսանյութ
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր թեժ վեճ եղավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) միջև:Նիկոլ Փաշինյանը արագաչափերի թվի ավելացման վերաբերյալ հարց էր ուղղում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: “Ես ուզում եմ հարցնել՝ Սերժ Սարգսյանն ընդհանրապես կոմպետենտ է, թե կոմպետենտ չէ, որովհետև Ծառուկյանի մասին հայտարարություն է անում, երեք ամիս հետո ասում է՝ ըտենց չէ, ճանապարհատրանսպորտային պատահարների մասին հայտարարում է, հետո պարզվում է այդպես չէ”,- նշեց Փաշինյանը: Բուռն կերպով հակադարձեց Շմայսը, ով Փաշինյանին “համբալ” ու “դիշովկա” անվանեց: Նրանք սկսեցին գոռգոռալ ու միմյանց վիրավորանքներ հասցնել: “Համբալը դու ես, դիշովկեն դու ես, արա”,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
