«Ինքը դժբախտ մարդ էր, երկրաշարժի ժամանակ կորցրել էր ծնողներին, որբ էր մեծացել». Ակնալիճի համայնքի ղեկավարը՝ մահացած զինծառայողի մասին

Երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայող շարքային Հովհաննես Մելքոնյանը, որն Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից էր, ծայրահեղ վատ վիճակում ապրող ընտանիքի հայր էր։ 168.am-ի հետ զրույցում Ակնալիճի համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանն ասաց, որ Հովհաննեսը 44 տարեկան էր, ունի 3 երեխա։ Թե ինչի՞ց է մահացել զինծառայողը, համայնքի ղեկավարն էլ տեղյակ չէ, երկու ժամ է՝ ինչ իմացել է կատարվածի մասին. «Նոր զինվորական կոմիսարիատից եմ գալիս, այնտեղ էլ դեռ 100 տոկոսով տեղեկացված չեն մահվան պատճառի մասին»։ Ակնալիճի համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը պատմեց, որ Հովհաննեսի ընտանիքն իրենց գյուղի ամենածայրահեղ վատ վիճակում ապրող ընտանիքներից է. «Գյուղում ունենք ընդամենը մի փայտյա տնակում ապրող մարդ, որը հենց ինքն էր։ Ինքը դժբախտ մարդ էր, երկրաշարժի ժամանակ կորցրել էր ծնողներին, որբ էր մեծացել։ Մինչև բանակ գնալը, կարելի է ասել՝ մենակ է ապրել, դրանից հետո ամուսնացել է մի աղջկա հետ ու իր հետ ապրել»։ Գ. Միսակյանի խոսքով՝ Հ. Մելքոնյանն ունի 3 երեխա՝ երկու աղջիկ, մեկ տղա. «Մի աղջկան մեկ շաբաթ առաջ ամուսնացրեց, տղան դպրոցական է, էն մյուս աղջիկն էլ դպրոցը վերջացրել է»։ Նա նաև նշեց, որ Հովհաննեսի կինը օրավճարով է աշխատում։ Մենք Գ. Միսակյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ինքը տեղյակ է՝ Հովհաննեսը որևէ հիվանդություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ համայնքի ղեկավարն ասաց. «Չէ, առողջ տղամարդ էր, ի՞նչ հիվանդություն, ինքը մի շաբաթ առաջ է գնացել»։

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am