Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում. տեսանյութ
Ինչպես հաղորդում է Հանրային հեռարձակողի Երկրորդ ալիքը՝ ինտիմ կյանքի մասին տեսակադրերի տարածման վերաբերյալ «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության ներկայացուցիչ Գիորգի Բարամիձեի առաջին հայտարարությունից անմիջապես հետո նիստերի դահլիճի հետին շարքերում խոսքակռիվ է սկսվել կառավարող կոալիցիայից պատգամավորներ Օմար Նիշնիանիձեի ու Կառլո Կոպալիանիի եւ «Ազգային շարժումից» պատգամավոր Միխայիլ Մաճավարիանիի միջեւ:
Մի քանի րոպե անց լեզվակռիվը վերաճել է ծեծկռտուքի: Կառլո Կոպալիանին խլել է միկրոֆոնը եւ դրանով սկսել է խփել Մաճավարիանիին:
