«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, թեեւ ձերբակալված է, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատում են՝ մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ։ Արտակ Սերգոյանը, ով «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է ու անցած շաբաթ Էջմիածնում համակարգում էր բողոքի ակցիաները, վերջին օրերին Էջմիածնի քաղաքապետարանից դուրս չի գալիս։
Քաղաքապետարանի աշխատակիցները մեզ ասացին, որ նա գալիս ու փաստաթղթեր է պահանջում՝ այն փաստաթղթերը, որոնք գեներալի որդու՝ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անօրինական գործարքների մասին են վկայում, որ ներկայացնի իրավապահներին։
Ի դեպ, Էջմիածնում պատահական չեն համարում նաեւ, որ իրենց համերկրացի Հրանտ Դավթյանին պատգամավորի մանդատ տվեցին։ Նա Պիպոյի մտերիմներից է՝ 8 մարդ ինքնաբացարկ տվեց, որ նա մտնի խորհրդարան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը