Ջանջուղազյանը կարող է հանգիստ քնել, իսկ Փաշինյա՞նը

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության նիստերից մեկի ժամանակ, երբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անհանգստություն հայտնեց, թե համաներումները կարող են բյուջեի վրա մեծ բեռ լինել, Փաշինյանը հակադարձեց, թե հսկայական ստվերային տնտեսություն կա, որը պետք է հարկային դաշտ բերել: «Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այնտեղ չէ, որտեղ պետք է լինի: Այնպես որ, պարոն Ջանջուղազյան, Դուք կարող եք հանգիստ քնել գիշերը»,- հայտարարեց վարչապետը: Սակայն այս երկրի ֆինանսական հոսքերին ու փողերին միշտ տեղյակ Ատոմ Ջանջուղազյանը չէր կարող հենց այնպես մտահոգություն հայտնել և հույսը դնել ստվերի կրճատման վրա, որն անգամ հաշվարկված էլ չէ, այսինքն, հայտնի չէ` մեր տնտեսության քանի՞ տոկոսն է ստվերը: Բայց ամեն ինչ հերթով: Հայտարարվեց, որ այսուհետ պարտադիր կուտակային համակարգում պետության միջամտությունը լինելու է 7,5 տոկոս, սա ենթադրում է բավականին մեծ՝ շուրջ 12 միլիարդ դրամի ծախս բյուջեի վրա, այսինքն, պետք է լինի մշտական հոսք պետական գանձարան, որ այդ ծանրաբեռնվածությունը մեղմացվի: Մինչդեռ ոչ ոք կոնկրետ չի ցուցանում, թե որտեղից են լինելու այդ մուտքերը բյուջե: Իսկ բյուջեն պոպուլիստական հայտարարություններով չի կարող լցվել, այն հստակ տրամաբանություն ունի. եթե ավելացնում ես ծախսերը, պետք է ցույց տաս, թե որտեղից ես եկամուտներ բերում: Հաջորդը. շուտով եկամտահարկի դրույքաչափի իջեցում է նախատեսում կառավարությունը, որը կրկին բյուջեի համար լրացուցիչ բեռ է: Իսկ եթե այս ամենին գումարենք նախարարից մինչև վարչապետ մշտապես հնչած այն հայտարարությունները, թե թոշակ, նվազագույն աշխատավարձ պետք է բարձրացնենք, իրավապահ համակարգին, հարկայինին, ուսուցիչներին, դասախոսներին... բոլորին պետք է շատ վճարենք, որ զերծ մնանք կոռուպցիոն դրսևորումներից, հարց է առաջանում՝ ի՞նչ միջոցներով, որտե՞ղ են այդ գումարները: Մեկ նկատառում ևս. երբ հանրապետականները քննադատում էին կառավարության ծրագրում թվեր չլինելու հանգամանքը, շատ տնտեսագետներ դա բացատրեցին այն հանգամանքով, որ նոր կառավարությունը դեռ հստակ չի գնահատել ստվերը, դրա համար էլ թվերը բացակայում են: Ասել է՝ եթե չեն գնահատել ստվերը, չունեն նաև դրա կրճատման մեխանիզմները: Իսկ մեկ սուպերմարկետի` 5 տոկոս շրջանառության հարկ վճարելը հարցը հաստատապես չի փակում, անգամ 20 տոկոսի դեպքում էլ իրավիճակն արմատական փոփոխության չի ենթարկվի: Դա ո՛չ պետական ապարատի աշխատավարձերի, ո՛չ էլ թոշակների բարձրացման հնարավորություն չի տալիս: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի հույսը թալանած միջոցները պետական բյուջե բերելն ու այս հարցերը կարգավորելն է, այս առումով էլ մեծ խնդիր կա: Իսկապես, թալանի մասշտաբները շատ մեծ են եղել մեր երկրում, և եթե նոր վարչապետին հաջողվի ողջ թալանն «առգրավել» ու բերել բյուջե, դա միայն որոշակի ժամանակի ու որոշակի խնդիրներ լուծելու համար է։ Իսկ այն ծախսերը, որ նրանք հայտարարում են, ենթադրում են միջոցների շարունակականություն, բյուջեի մշտական հոսքեր: Գողացված կամ թալանված միջոցներով բյուջե լցնելը մեկ «ակտով» իրականացվող գործողություն է, ինչ-որ նպատակի կծառայի և վերջ, այնինչ այն ծախսերը, որ բյուջեն իր վրա է վերցնում, անընդհատություն են ենթադրում: Ասենք, բյուջեից թալանած գումարները հետ բերելով մեկ տարի թոշակ ու աշխատավարձ բարձրացրին, հետո՞: Անշուշտ, շատ լավ է, որ նոր ղեկավարությունը «գեներալնի ուբորկա» է սկսել երկրում, բայց, զուտ տնտեսական հաշվարկների առումով, կառավարության խոստացած փոփոխությունները հնարավոր են ոչ թե թալանածը հետ բերելով, այլ տնտեսական աճ և լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովելով, այլապես բյուջեն կոլապսի կենթարկվի: Մեծ հարց է նաև՝ արդյոք կառավարությունը գնահատե՞լ է, թե Հայաստանում որքան պոտենցիալ հարկունակ ոլորտներ կան կամ գործունեության տեսակներ, որոնք ստվերում են և բյուջեի ամենամյա լրացուցիչ եկամուտների աղբյուր կարող են լինել: Այնպես որ, Ատոմ Ջանջուղազյանը կարող է հանգիստ քնել, իսկ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը դեռ պետք է բացատրի, թե բյուջեի ինչ հոսքերով են իր խոստումները կյանքի կոչվելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT Բացառիկ մանրամասներ՝ ով է իրականում երեկ կալանավորված գնդապետ Մալոյանը և ինչու է նա կալանավորվել (video) Ռուսաստանն անցել է աննախադեպ հրթիռակոծության․ Հայկ Նահապետյան (video) «Հենց այդ գիշեր երևաց Նիկոլ Փաշինյանի իրական վախը»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) «Նիկո՛լ, աչքերդ լայն բացիր, էս ժողովրդի ձեռքը, որ ընկնես գիտե՞ս՝ ուր է ուղարկելու քեզ». քաղաքացի (video) Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Ասեմ՝ «մահաբեր» Ուրսուլային ինչպես են վերաբերվում հենց իր երկրում․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի «Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար»․ Ֆիդան Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Անկախ ՍԴ որոշումից՝ ընդդիմությունը պետք է մի բան անի, այլապես․․․ Մենուա Սողոմոնյան (video) ՀՀ-ում դատապարտյալներին այլևս չեն զրկի հարազատների հետ տեսակցություններից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի 7 թեկնածու կա, օրակարգում ընտրության հարցն է Սյունեցիները էլեկտրաէներգիայի համար չեն վճարի․ ԶՊՄԿ-ն է հոգացել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am