«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 11–ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար նշանակված Սուրեն Պապիկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Սուրեն Պապիկյանը հայտարարագրել է մեկ հողամաս ու «NISSAN TEANA 2.3» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 12 միլիոն 726 հազար դրամ:
Դրամական միջոցները մայիսի 11–ի դրությամբ կազմել են 1 միլիոն 300 հազար դրամ ու 1400 ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 801 հազար դրամ, որը երեք տարբեր աշխատավարձերի հանրագումար է:
Սուրեն Պապիկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մասնագիտությամբ պատմաբան է: 2009–2011 թթ. գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը: 2010– 2016 թթ. իբրեւ պատմության ուսուցիչ աշխատել է Երեւանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թ.՝ «Քվանտ» վարժարանում: 2012–2016 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը