ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց,որ Արմավիրի մարզում և Տավուշի Կոթի համայնքում կարկտահարության պատճառած վնասների չափը պարզ կդառնա հաջորդ շաբաթվա սկզբին:
«Մեր ձեռքի տակ են համայնքների ու հողատարածքների տվյալները, որոնք տուժել են, ներկայում խմբերը տեղում աշխատում են վնասի չափը պարզելու համար:Արմավիրում վնասվել են ծիրանի և խաղողի այգիները, իսկ Կոթիում դաշտավարությունն է տուժել:
Այսօր խումբ ենք ուղարկել Արմավիրի մարզ, արդյունքները պարզ կլինեն երկուշաբթի, Կոթիում՝ նեղ դաշտավարություն է, երեքշաբթի-չորեքշաբթի կունենանք վերջին կարկուտի պատճառած վնասների պատկերը», - ասաց Արթուր Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի հանձնարարականին՝ փոխհատուցման մեխանիզմների վերանայման ուղղությամբ, գյուղնախարարը նշեց, որ նախ պետք է հասկանան վնասների չափը, պետության հնարավորությունները, ապա մշակեն փոխհատուցման արդյունավետ ձևեր։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը