ՊԵԿ-ը գործողություններ է իրականացրել Սամվել Բալասանյանին պատկանող ընկերությունում

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած գործողությունների շրջանակում պարզվել է, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ: Բացի այդ, ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից: Մինչդեռ նախնական ուսումնասիրությունը կասկած է հարուցում, որ ծառայություններն իրականում չեն մատուցվել, սակայն նվազեցվել են համախառն եկամտից: Ընդհանուր առմամբ, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն` շահութահարկ: Հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ՍՊ ընկերության կողմից չհաշվարկված հարկի գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկի չափը: Ուստի, ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ: Հետաքննության բաժնի և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ, կրիչներ և հաշվապահական այլ փաստաթղթեր: Հետաքննությունը շարունակվում է:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երեխաներն ԱԲ-ն օգտագործում են մեծահասակներից երեք անգամ արագ. ՅՈՒՆԻՍԵՖ Շատ եմ ցավում, որ տիկինս վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն. Արզանաքանցյանը մանրամասներ է ներկայացրել Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ Կամո Վարդանյանի հրամանով գնդապետ Մալոյանին հեռացրել էին ծառայությունից, քանի որ ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն Սերժ Թանկյանը վերջին հայհոյանքներն են հնչեցնում, բայց մոռանու՞մ է․․․ Հարութ Սասունյան (video) Երևանի Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի Տիգրան Արզաքանցյանն անդրադառնում է Նատալյա Ռոտենբերգին բռնության ենթարկելու մասին լուրերին (video) Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստները գերազանցել են 2 միլիոնը․ The New York Times Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տիրույթը. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբ «Նիկո՛լ, կիսահղի չեն լինում․ տղա ես՝ արա էդ քայլը»․ Արամ Սարգսյան (video) #ՀԻՄԱ․ «Ուրսուլա՛, այ օձի թույն, Բաքվից ի՞նչ ես բերել Հայաստան»․ Հովհաննես Շահինյան (video) Վաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետ Ինչպես չսառչել, եթե գազը հանկարծ թանկանա․ ԵՄ-ն խոստանում է «օգնել» հաղթահարել էներգետիկ ճգնաժամը Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մանդատից Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը․ «Իշխանություն» Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար Լարված իրավիճակ․ «Ոստիկանները սպանել են տղայիս», «էդ գլխարկդ գիտե՞ս՝ ինչ կանեմ»․ սպանվածի մայր (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիներից գաղտնի տեղեկություններ հավաքելու հնարավորություն կստանա (video) Եկեք ձեզ պատմեմ՝ ի՞նչ է անում կառավարությունը ձեր հեռախոսների ու անձնական տվյալների հետ․Հովհաննիսյան (video) Հանկարծ չշշկռվեք․ Հայկ Մամիջանյանը՝ Կառավարության դիմաց (video) Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am